Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հեռահար ռեզոնանսը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում։ Լուրջ վտանգ կա, որ պատերազմը կարող է վերածվել ուղղակի տարածաշրջանային բախման։ Իսրայելը Գազայի հատվածում փուլային ռազմական գործողություններ է սկսել։ Ու Եմենի հուսիթները, որոնց աջակցում է Իրանը, արդեն հայտարարել են, թե իրենք Իսրայելի դեմ գործողություններ են սկսում և ԱԹՍ-ներով ու հրթիռներով մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելին։ Բայց գլխավոր հարցն այն է, թե արդյոք Հզբոլահը կմտնի ամբողջությամբ հակաիսրայելական գործողությունների մեջ։ Նկատի ունենանք, որ այս խմբավորումը անհամեմատ ավելի հզոր ուժ է, քան ՀԱՄԱՍ-ը։

Այս կազմակերպության մարտիկների թիվը գերազանցում է 100 հազարը, նրանք հազարավոր հրթիռներ ունեն, իսկ մյուս կողմից էլ՝ Հզբոլահի մարտիկները Սիրիայում կռվելով՝ մեծ մարտական փորձ են ձեռք բերել։ Ու Հզբոլահի ներգրավվածության արդյունքում կարող է Իսրայելի հյուսիսում նոր պատերազմական թատերաբեմ բացվել, որն արդեն կընդգրկի նաև Լիբանանն ու Սիրիան։ Իսկ ավելի լուրջ էսկալացիայի դեպքում չի բացառվում արդեն Իրանի ներգրավվածությունը պատերազմում։ Իրանը ամենամեծ հակաիսրայելական ուժն է Մերձավոր Արևելքում։

Մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ Իրանը կարող է փորձել փակել Հորմուզի նեղուցը, դրա համար էլ ԱՄՆ-ը իր ռազմանավերը, Միջերկրական ծովի արևելյան հատվածից բացի, նաև Պարսից ծոցի մոտ է տեղակայել։ Այս ամենին զուգահեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին արաբական և մահմեդական աշխարհում Պաղեստինի իրավունքների պաշտպանության հարցով լուրջ հակաիսրայելական արշավ է սկսվել։ Ու այս թեման փորձում են օգտագործել մի շարք երկրներ՝ իրենց դիրքերը մահմեդական աշխարհում ուժեղացնելու համար։ Այդ երկրներից մեկն էլ Թուրքիան է։

Անկարան փորձում է միջնորդությամբ հանդես գալ կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու նպատակով, ինչպես փորձեց կատարել Ուկրաինայի հարցով, բայց քանի որ միջնորդական առաքելությունը չի ստացվում, ապա ցանկանում է իրադարձություններն օգտագործել մահմեդական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու համար։ Դրա համար էլ Էրդողանի գլխավորությամբ խոշոր հանրահավաքներ են տեղի ունենում, որի ժամանակ էլ դատապարտում են Իսրայելի գործողությունները։ Նույնիսկ այդ ֆոնին Իսրայելը որոշեց հետ կանչել իր բոլոր դիվանագետներին Թուրքիայից։

Թուրքական իշխանությունները թեև զարգացնում են հակաիսրայելական հռետորաբանությունը, բայց մյուս կողմից էլ՝ երկդիմիություն են ցուցաբերում և շարունակում են առևտուր անել Իսրայելի հետ, մատակարարել ապրանքներ ու հումք, իսկ հումքի մեջ կարևոր նշանակություն ունի ադրբեջանական նավթը։ Բնական է, որ առանց էներգետիկ ռեսուրսներ ձեռք բերելու Իսրայելն ի վիճակի չի լինի իր ռազմական օպերացիան գլուխ բերել։ Դրա համար էլ կոչեր են հնչում այն կապակցությամբ, որ արաբական և մահմեդական երկրները պետք է ուղղակի դադարեցնեն նավթի մատակարարումը Իսրայելին։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ շարունակում է ահռելի շահույթներ ստանալ Իսրայելին նավթի մատակարարումից, մյուս կողմից էլ՝ Բաքուն մեծ քանակությամբ իսրայելական սպառազինություններ է ձեռք բերում։

Ընդհանուր առմամբ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության ծավալումը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար, քանի որ առանց այդ էլ Եվրոպայում ընթանում է ուկրաինական պատերազմը, որը թանկացումների, ինֆլ յացիայի ու տնտեսական ստագնացիայի պատճառ է դարձել։ Պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի նկատմամբ՝ Եվրոպան իր էներգետիկ ռեսուրսների մի զգալի մասը բերում է հենց Մերձավոր Արևելքից։ Եվ այս տարածաշրջանում առավել լարվածությունը կարող է նավթի մակատարարումների ընդհատման կամ էներգետիկ ռեսուրսների գների բարձրացման պատճառ դառնալ, իսկ եվրոպական երկրներում բնակչությունն առանց այն էլ դժգոհ է ստեղծված տնտեսական իրադրությունից ու մասնավորապես թանկացումներից։ Եվ եթե թանկացումներն ու տնտեսական լճացումը շարունակվեն, ապա բողոքի ակցիաների նոր ալիք կարող է սկսվել, բացառված չէ նաև անկայուն իրավիճակ ստեղծվի։

Պատահական չէ, որ արդեն շատ երկրներ, որոնք կախում ունեն Մերձավոր Արևելքի նավթի ու էներգետիկ մատակարարումներից, փորձում են իրենց հայացքն ուղղել նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի՝ էներգակիրներով հարուստ երկրներ, որպեսզի շատ դժվարին իրավիճակում չհայտնվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա փորձագետներից շատերը գտնում են, որ Մոսկվային ձեռնտու է լարվածության նոր թատերաբեմը Մերձավոր Արևելքում, քանի որ Արևմուտքի ուշադրությունը կշեղվի Ուկրաինայից, և կարող է նույնիսկ մի պահ գալ, երբ Արևմուտքն ի վիճակի չլինի առավել ինտենսիվորեն աջակցել Կիևին, ինչի նշաններն արդեն իսկ առկա են։ Բայց Ռուսաստանում ևս անկայունության վտանգը կա. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցածը ցույց տվեց դա։

Հաջորդ խոշոր խաղացողը Չինաստանն է. Պեկինը մի կողմից՝ փորձում է միջնորդի դեր ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ որոշակի հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել։ Անգամ չինական տեխնոհսկաների քարտեզներում դադարել են նշել Իսրայելի անունը։ Թերևս սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելը համարվում է ԱՄՆ-ի կրտսեր դաշնակիցը, իսկ Պեկինը լուրջ մրցակցության մեջ է ԱՄՆ-ի հետ, որը փորձում է խոչընդոտել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական շահերի առաջխաղացմանը ու մասնավորապես զինում է Թայվանին։ Մյուս կողմից էլ Պեկինը փորձում է արաբական երկրներին իր կողմը գրավել, քանի որ այդ երկրներից նավթի մատակարարումն իրեն շատ անհրաժեշտ է՝ հատկապես այն պարագայում, երբ ներկայում չինական տնտեսության մեջ խնդիրներ են նկատվում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта
Самое популярное