ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Միասնության օր, Պանամա` Դրոշի օր, Տոնգա` Դրոշի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայա ֆոքսի գիշերվա օր, Իտալիա՝ Ազգային միասնության և զիված ուժերի օր, Ուկրաինա՝ Երկաթուղայինի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1865 –ծնվել է դերասան Հովհաննես Աբելյանը։
1892- վախճանվել է բանաստեղծ և դրամատուրգ Խորեն Գալֆայանը (Նար Պեյ)։
1921 –ծնվել է ռուսաստանցի հայազգի բալետ պարող Գեորգի Ֆարմանյանցը։
1941 –ծնվել է նկարչուհի Ադա Գաբրիելյանը։
1958 –ծնվել է խորհրդահայ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։
1959– ծնվել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Օվյանը։
1971-վախճանվել է դերասանուհի Արուս Խուդանյանը։
1988-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը։
1989-վախճանվել է արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյանը։
1996- Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի վարչապետ։
2003- Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 4-7-րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։
2004 —վախճանվել է խորհրդահայ երաժշտագետ, մանկավարժ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը։
2007- Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:
2010-ադրբեջանական գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հանձնվել է հայկական կողմին Ադրբեջանի հետ շփման գոտու հյուսիսարևելյան` Իջևան - Ղազախ ճանապարհի հատվածում:
2011-սկսվել է Քելբաջարը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը։
2015-Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարվել է «Անտոնով» տիպի օդանավ, որի անձնակազմի վեց անդամներից հինգը եղել են հայեր։
2016- պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը։
2017-Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Շուշիի համար, փակվել է Հայաստանից ԼՂՀ տանող Լաչինի ճանապարհը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1429 - Ժաննա դ'Արկն ազատագրել է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։
1493– Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Գվադելուպա կղզին։
1497– պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասել են Աֆրիկա։
1576 —Ութսունամյա պատերազմի ժամանակ իսպանական զորքերը գրավել են Անտվերպենը։
1582 —Չուվաշյան հրվանդանի մոտ Երմակի ռուսական բանակը ջախջախել է սիբիրյան խան Կուչմային և երեք օր անց մտել նրա խանության մայրաքաղաք Իսկար։
1575– ծնվել է իտալացի գեղանկարիչ Գվիդո Ռենին։
1862 —Ռիչարդ Հատլինգը արտոնագրել է աշխարհում առաջին «Revolving Battery Gun» բազմափող գնդացիրը։
1869– լույս է տեսել «Նեյչլ» օրաթերթի առաջին համարը։
1874– վախճանվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։
1879- ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրել է աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1890 —Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ստորգետնյա էլետրական երկաթուղին՝ մետրոն։
1914- գերմանական «Քարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվել է 263 մարդ։
1921 —Տոկիոյի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Տակասի Խարայի սպանությունը։
1922 —անգլիացի հնեաբան Քարտերը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում։
1924- վախճանվել է ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորեն։
1946-Փարիզում կազմակերպվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, մշակույթի և գիտության հարցերով կազմակերպությունը։
1956-սկսվել է «Վիխր» օպերացիան, որի շրջանակներում ըստ շուտափույթ ստեղծված Յանոշ Կադրի ղեկավարած Հունգարական կառավարության հրավերով մարշալ Ժուկովի ղեկավարած խորհրդային զորքերը մտել են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։
1967-Մոսկվայում շահագործման է հանձնվել Օստանկինո հեռուստաաշտարակը։
1970- Սալվադոր Ալյենդեն ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։
1979 - Թեհրանում ուսանողները՝ իրանական «հեղափոխական գվարդիան», պատանդ են վերցրել Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների:
1984– հիմնադրվել է «Dell» ընկերությունը։
1995 —Թել-Ավիվի Իսրայելի Թագավորների հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցի ժամանակ սպանվել է Իցխակ Ռաբինը։
2008- առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ է ընտրվել սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։
Կ. Խաչիկյան