Ով կփոխարինի Մաթեւոս Ասատրյանին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ վերապահումով, որ ինքը տեղյակ չի եղել իր օգնականի եւ փոխմարզպետի վիճաբանությունից։
Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում