Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ. Դավիթ Տոնոյան (168.am)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել է իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել 168.am-ի հարցերին:

 – Պարոն Տոնոյան, նախ կցանկանայի «անպիտան հրթիռների» գործով դատական պրոցեսին անդրադառնայինք, ի՞նչ փուլում է, ի՞նչ սպասելիքներ ունեք: 2022թ. օգոստոսի 8-ին տարածված Ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ: Մնո՞ւմ եք այս կարծիքին:

– Այո, մնում եմ այդ կարծիքին, ավելին, կալանավորման 2 տարի և 1 ամսից ավելի ժամանակահատվածում վստահ եմ դրանում: Իրական արդարադատություն իրականացվելու պարագայում այս շինծու և «անպիտան» գործը փլուզվելու է: ՀՀ վարչապետը Հակակոռուպցիոն կոմիտեում հանդիպման ժամանակ ուղիղ նշել է, որ այն գործերով, որոնցով արդարացումներ կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն նախաքննության մարմինները և համապատասխանաբար՝ վերջիններիս մեղադրանքները հաստատող դատախազները: Դե պատկերացրեք, թե իմ վերաբերյալ գործով քանի շահագրգիռ պաշտոնյա կա, որոնք բոլորը կխոչընդոտեն իմ արդարացմանը:

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում:

– Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցիք՝ արդյոք փաստաբանական խմբին թույլ տրվելու՞ է ծանոթանալ Ձեր մասով Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին, և դրական պատասխան ստանալուց հետո շարունակեցիք. «Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»: Ի՞նչ հնարավոր գործեր նկատի ունեիք, ինչի՞ հիման վրա էիք ասում, որ հարկ է պատրաստվել նոր վարույթների ապագայում:

– Հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ հանձնաժողովի բոլոր նյութերը փոխանցվելու են դատախազություն: Այսինքն, հանձնաժողովի նիստերին մասնակցած բոլոր անձանց ելույթները և պատասխանները, որոշ մեկնաբանությունների դեպքում, կարող են որակվել՝ որպես հանցագորության մասին հայտարարություններ կամ մեղադրանք ներկայացնելու հիմք: Հիմնվելով իմ ունեցած «դառը» փորձի վրա՝ համոզված եմ, որ քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից: Ժողովրդական դարձվածաբանությամբ ասած՝ «պետք է ականջները և աչքերը չորս անել»: Բայց պաշտպանները դեռ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նյութերին:

– Դուք ծանո՞թ եք Քննիչ հանձնաժողովում ռազմական այլ պաշտոնյաների հարցաքննություններին, գիտե՞ք՝ ինչ է ասել, օրինակ՝ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

– Ոչ, ծանոթ չեմ, ծանոթ եմ միայն վարչապետի բաց ելույթին:

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ 2020թ. պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանը ցույց է տվել, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այնուհետև դրա խորքային պատճառներից մեկը համարել եք այն, որ «1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ»: Մենք ոչ պաշտպանական կամ հարձակողական դիրք ակնհայտ կարո՞ղ էինք որդեգրել և հետո մարսել, իհարկե, մենք միայն չենք պաշտպանվել, եթե առիթը եղել է, դա Դուք ինձնից լավ գիտեք: Մյուս կողմից, դեռ 2015-ին որպես Պաշտպանության փոխնախարար՝ հայտարարել էիք, որ ԼՂՀ-ի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար չէ, Ձեր հարցազրույցում նաև սա՞ եք նկատի ունեցել:

– Ադրբեջանի ռազմական ներուժն ամենազուսպ գնահատականներով՝ ՀՀ և Արցախի ներուժին գերազանցում էր 6 անգամ, այսինքն, 3 անգամ ավելին, քան մենք կարողացել էինք կամ ունակ էինք դիմակայելու: Ավելորդ չէ նաև նշելը Թուրքիայի կարողությունների գումարումն Ադրբեջանի ռազմական ներուժին: Բայց, այնուամենայնիվ, վերոհիշյալ պայմաններում.

– Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել,

– Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են,

– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին մասին, ապա, այո՛, հայկական ուժերի կողմից զբաղեցրած բնագծերը, հակառակորդի կողմից ձեռք բերված գերժամանակակից սպառազինության առկայության և ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում բավարար չէին կայուն պաշտպանություն կազմակերպելու համար:

Դրա ապացույցն է այն, որ 2016, 2020, 2021-2023 թվականներին րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ թիրախավորվեցին Արցախի կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան և մի քանի տեղերում ճեղքվեց առաջնագիծը:

– Դուք ընկալվում եք՝ որպես, այսպես ասած, Արևմուտքի մարդ: ՆԱՏՕ-ական կողմնորոշումը Ձեզ խանգարե՞լ է ՊՆ-ում, գաղափարական տարաձայնություններ այս առումով ունեցե՞լ եք: Իհարկե, հրապարակավ միշտ ասել եք, որ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը և ՆԱՏՕ-ի ծրագրերին մեր համագործակցությունը փոխլրացնում են իրար: Բայց ՆԱՏՕ-ում սպասել և սպասո՞ւմ են մեզ, ՀԱՊԿ-ից պիտի դո՞ւրս գանք, եթե այո, դրա ռիսկերը հաշվարկե՞լ եք:

 ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցչի իմ մոտ 10 տարվա ռազմադիվանագիտական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը նպաստել է ՀՀ-ՆԱՏՕ փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՆԱՏՕ անդամ երկրների` մեզ համար առնվազն մարտավարական մակարդակում «մարսելի» փոխգործակցության չափանիշների ընդօրինակմանը:

Հերթական անգամ պնդում եմ, որ ռազմական, մասնավորապես` մարտական պատրաստության ուղղությամբ, և ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է հրատապ «տասնապատկվի»: Իսկ թե ում հետ, դա արդեն պետք է լինի իշխանությունների քաղաքական ուղղորդումը:

Պարզ ասած, եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել: Իսկ ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:

Արդյոք երեք տարբերակներով նշված երկրները կամ կազմակերպությունները սպասո՞ւմ են մեզ, չեմ կարող պատասխանել իշխանությունների փոխարեն` ամբողջական տեղեկատվության բացակայության պատճառով: Համագործակցության ընտրվելիք ուղղության հետ կապված ռիսկերը կարող են գնահատվել միայն ու միայն ամբողջական և համապարփակ վերլուծության հիման վրա, որը, ի դեպ, համապատասխան գերատեսչությունների օրենսդրությամբ սահմանված լիազորությունն է, ինչպես նաև ԱԽ կողմից սահմանվելիք պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում:

– «Մեդիամաքսին» տված Ձեր վերջին հարցազրույցում առաջարկել եք սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել, որպեսզի ժողովուրդն ընտրի վեկտորը, որով պիտի գնա երկիրը: Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ում կարող են լինել արդար և գաղափարական ընտրություններ, և արդյոք գործող իշխանությունները չեն հաղթի՞ նաև իրենց հակառուսական արբանյակների միջոցով: Դուք ի՞նչ հաշվարկների հիման վրա եք նման առաջարկ անում, ի՞նչ ուժերի վրա խաղադրույք դնելով: Ի դեպ, եթե ազատության մեջ լինեիք, կմասնակցեի՞ք ընտրությունների, և այս առաջարկը կարո՞ղ ենք անուղղակի քաղաքական հայտ դիտարկել:

– Իմ կողմից դրսևորվելիք «քաղաքական» հայտին կանդրադառնամ, ինչպես դուք նշեցիք, ազատության մեջ լինելու պայմաններում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի առաջին մասին, երևի թե կկրկնվեմ. եթե այսօրվա իշխանությունն ունակ չլինի ձևակերպել այսօրվա ռազմաքաղաքական ճգնաժամից դուրս գալու պաշտպանական և արտաքին քաղաքականությունը, ապա նոր ընտրություններին այլընտրանք չկա:

Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, կարծում եմ, պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը։

Շարունակութունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное