ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սանփառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1256- Հայոց Արքա Հեթումն ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին և այդ օրը դարձրել Հայ Ասպետության տոն օր:
1910-ծնվել է խորհրդային թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:
1917- Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք կուսակցությունները՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները, հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է Անդրկովկասյան կառավարումը։
1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր:
-վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։
1931-ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:
1934-ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:
1939-ծնվել է խորհրդային հայ թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:
1955-վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):
1986-ծնվել է բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը:
1997-վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:
2005-վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ, ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը հանդիսացող Գուրգեն Գաբրիելյանը:
2006- Բեռլինում կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը:
2008-վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել, նա իր կողմնակիցների հետ կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող Միքայել և Lիդիա Թամամշևների շիրմաքարերը:
2011-Տարոն Մարգարյանը ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ ։
2012-տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը հանգանակել է 1 միլիոն 400 հազար եվրո։
2013- «Դեմեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցներն առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:
2021-Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
63 մ.թ.ա.- Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:
687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:
1315 –տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Հաբսբուրգների ավստրիական զորքի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել ասպետական հեծելազորի ոչ էֆեկտիվությունը հետևակի նկատմամբ լեռնային պայմաններում:
1492 – Կոլոմբոսը իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:
1630– վախճանվել է գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը համարվում է տեսական աստղագիտության հիմնադիր և որը հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:
1741– Վիտուս Բերինգը Երկրորդ Կամչատկյան արշավախմբի ժամանակ հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:
1864– ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենն իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:
1887– ծնվել է ամերիկացի նկարչուհի, խեցեգործուհի Ջորջիա Օ’Քիֆը:
1887 —Կարլ Հասսերը արտոնագրել է իր ստեղծած ցինկե հոսանքի կուտակիչը:
1904 —ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետը արտոնագրել է իր ստեղծած փոխվող լեզվակով ածելին:
1905 —Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:
1916– վախճանվել է լեհ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:
1933 –Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:
1955– բացվել էՍանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը, որի շահագործվող երկարությունը կազմում է 112,54 կմ:
1960 —ջուր է իջեցվել «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:
1971– Ինտել ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:
1976– վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:
1982 –Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:
1984- իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:
2003– Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողության՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել են ևս 300-ը:
2019-Ջրահարսերի քաղաք Վենետիքը հայտնվել է ջրի մեջ։ Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում բարձրացել է նորմից 187 սանտիմետրով։
2022 —Համաձայն ՄԱԿ–ի տվյալների Երկրի բնակչությունը հասել է 8 միլիարդի:
Կ. Խաչիկյան