Ռուսաստանի դեմ գործողությունները կովկասյան պետությունների համար անվտանգության ավելի շատ երաշխիքներ կստեղծեն. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵս երախտապարտ եմ բոլոր առաջնորդներին, պետություններին, ժողովուրդներին, որոնց գործունեությունն օգնում է պաշտպանել միջազգային կարգը և երաշխավորում է ավելի շատ խաղաղություն և անվտանգություն աշխարհին։ Եվ ես շնորհակալ եմ տարածաշրջանի մեր հարեւաններին՝ Թուրքիային, Բուլղարիային, Ռումինիային, Մոլդովային, համաշխարհային անվտանգության կողքին լինելու համար։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Զելենսկիի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ ազնիվ խաղաղության վերականգնումը և ռուսական ագրեսիվ ներկայության վերացումը, մասնավորապես` Սև ծովում, կօգնի Վրաստանին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգության ավելի շատ երաշխիքներ ստեղծել կովկասյան բոլոր պետությունների համար։
Բալկանների և Բալթիկ ծովի տարածաշրջանի աճի հնարավորությունն ուղղակիորեն կախված է Սևծովյան տարածաշրջանի իրավիճակից և մեր համագործակցության զարգացումից։ Հաղթահարելով ռուսական ագրեսիան՝ մենք պաշտպանում ենք Բալթիկա-Սևծովյան-Ազով տարածքի և հարակից շրջանների բոլոր ժողովուրդներին։
Հետևաբար, այժմ ավելի քան երբևէ պարզ է, որ մեր համագործակցությունը մեր սևծովյան տարածաշրջանում միայն պետք է աճի։ Եվ ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր ավելացնում են ընդհանուր արդյունքները»,- նշել է Զելենսկին։