ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Սիրիայի նախագահի ձերբակալության հրաման տրամադրելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության միջազգային հրաման տրամադրելը դատական կողմնակալության դրսեւորում է համարել։
«Ինչ վերաբերում է ֆրանսիական դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ձերբակալելու միջազգային հրաման է տվել, գիտեք, որ արևմտյան դատական համակարգը, և՛ ազգային, և՛միջազգային մակարդակով, բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին ասել է նախարարը, հայտնում է РИА Новости-ին։