ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայում հակաամերիկյան ակտիվության աճի մասին և զգոնության կոչ արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀակաամերիկյան ակտիվության աճի պատճառով Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել նվազագույնի հասցնել հանրային միջոցառումներն ու տեղաշարժերը, չկրել ԱՄՆ-ի հետ կապված հագուստ, ուշադրություն չհրավիրել իրենց ազգության վրա և չմեկնել Ադանայում ԱՄՆ հյուպատոսություն: Այս մասին ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Խորհուրդ է տրվում զգուշություն և զգոնություն ցուցաբերել Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ կապված վայրերում և խուսափել բողոքի ցույցերի և հանրահավաքների վայրերից։ Ցանկացած հավաք, նույնիսկ խաղաղ, կարող է վերածվել բռնության։
Ադանայում և Իզմիրում ԱՄՆ հյուպատոսությունը փակ է մնում քաղաքացիների համար»,- ասվում է հայտարարության մեջ։