Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ ռազմական նշանակության բեռներ են գալիս Վրաստանից Հայաստան. (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վերջերս Հայաստան զենք ու զինամթերք ներմուծելու վերաբերյալ միանգամից երկու աղմկահարցույց տեղեկատվություն հրապարակվեց: Հայկական մեդիա դաշտում, սակայն, դրանցից միայն ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության հետ կապվող «Իգլա»-ի մաքսանենգության տեղեկատվությունն է քննարկվում: Ստվերվեց երկրորդը, այն է՝ Վրաստանից Հայաստան բեռնակիրներով ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին տարածված տեղեկատվությունը: Եվ շատ իզուր, քանի որ իր նշանակությամբ այն ոչ մայն պակաս կարեւոր իրադարձություն չէ, այլեւ մասշտաբների եւ կարեւորության տեսանկյունից ունի տարածաշրջանային նշանակություն:

Հիշեցնենք, օրեր առաջ Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարներից Նուգզար Ցիկլաուրին համացանցում տեղադրեց մի տեսանյութ, որում բեռնատարները, ըստ նրա հայտարարության, Բոլնիսից Հայաստան էին տեղափոխում ռազմական տեխնիկա։ Տեսանյությից հստակ եզրակացություններ չի կարելի անել: Կադրերում երեւացող տեխնիկան ծածկված էր սպիտակ վրանով, ուստի դժվար է պնդել՝ այն ռազմական նշանակության է, թե ոչ: Միեւնույն է, սա էլ բավական էր, որպեսզի Վրաստանում սկիզբ առնեին սպասելի գործընթացներ: Ընդդիմությունը կտուրկ քննադատության ենթարկեց իշխանությանը՝ երկիրը հայ-ռուսական ռազմական բեռների համար տրանզիտային միջանցք դարձնելու համար: Իշխանությունները սկսեցին պարզաբանել, որ իրականում դրանք ոչ թե ռազմական, այլ ռազմա-փրկարարական նշանակության տեխնիկաներ են:

Ընդհանրապես հայ-ռուսական տրազիտի թեմայով Վրաստանի իշխանությունները վերջերես մի քանի անգամ անհարմար իրավիճակներում են հայտնվել: Բավական է հիշել Վրաստանի տարածքով ռուսական գազի տրանզիտի շուրջ Թբիլիսի-Գազպրոմ դժվար բանակությունները եւ Վրաստանով դեպի ՌԴ հայկական բեռների փոխադրման խնդիրը: Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացավ Վրաստանում, երբ Թբիլիսի այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե պայմանավորվել են վրացական կողմի հետ եւ Լարսի անցակետին այլընտրանք կլինի: Բոլորը մտածեցին Հարավային Օսիայով եւ Աբխզիայով առեւտրային ուղիների վերաբացման մասին, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց Վրաստանի իշխանությունների դեմ: Նրանք ստիպված էին բացատրել, որ խոսքը միայն ու միայն լաստանավերի մասին է: Վերջ, սրանով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով ապրանքների տարանցման «ֆանտաստիկան» ավարտվեց:

Այս անգամ էլ բացի քաղաքական ղեկավարությունից, հերքող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տեղափոխվող տեխնիկան քաղաքացիական նշանակության է: Գերատեսչության պարզաբանման մեջ հատուկ շեշտվեց այն հանգամանքը, որ արդեն երկար տարիներ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան չեն դիմել Վրաստանին՝ ռազմական նշանակության բեռների տեղափոխման հարցով: Սա կարեւոր հանգամանք է, սակայն Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե ինչու նման հարցով չեն դիմել Թբիլիսիին Ռուսաստանն ու Հայաստանը: Բանն այն է, որ նրանք ուղղակի չեն էլ կարող դիմել: Պաշտոնական տվյալներով` 2008թ.-ի պատերազմից հետո Վրաստանի տարածքով ռազմական բեռների տեղափոխումը դեպի ռուսական 102-րդ ռազմակայան չի իրականացվել: Վրաց-օսական «հնգօրյա պատերազմից» հետո Վրաստանը ոչ միայն խզեց Մոսկվայի հետ դիվանագիտական կապերը, այլեւ դադարեցրեց Վրաստանի տարածքով «Ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխման մասին» համաձայնագիրը:

Սա, իհարկե, առաջին հերթին վերաբերում էր Ռուսաստանին եւ նպատակ ուներ դժվարացնել Հայաստանի տարածքում տեղկայաված ռուսական ռազմաբազայի մատակարարումների խնդիրը: Շարժառիթը պարզ էր, Սահակաշվիլիի իշխանության տարիներին Գյումրիի 102-րդ ռազմաբազան պաշտոնապես հայտարարված էր որպես Վրաստանի անվտանգության սպառնալիք: Սակայն այդ քայլով դադարացվեց նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բոլոր տեսակի սպառազինությունների, ռազմական տեխնիկայի մատակարարումը եւ անձնակազմի տեղափոխությունը: Թուրքիայի եւ Ադրբեջանի կազմակերպած բլոկադայի մեջ գտնվող Հայաստանի համար, որը փաստացի պատերազմում է Ադրբեջանի հետ, սպառազինությունների անխափան մատակարարման կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այն ուղղակի օդի ու ջրի նման հարկավոր է Հայաստանին եւ Արցախին:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով, դեպի Հայաստան ռազմական նշանակության բեռների փոխադրման համար Ռուսաստանը քանիցս օգտագործել է Թուրքիայի եւ Իրանի օդային տարածքները: «Եղել են անգամ դեպքեր, իսկ դրա մասին խոսում են ոլորտի փորձագետները, որ Թուրքիայի հետ անցյալ տարի հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո, Ռուսաստանն օգտագործել է նաեւ Վրաստանի օդային տարածքը», - մեզ հետ զրույցում նշում է Ջոնի Մելիքյանը:

Փորձագետի կարծիքը, այնուամենայնիվ, հեռու չէ իրականությունից: Միլիարդատեր եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից Բիձինա Իվանիշիվիլի ղեկավարած «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո, պաշտոնական Թբիլիսին դադարեց դիտարկել Գյումրիի ռազմաբազան որպես իր անվտանգության սպառնալիք: Այս մասին դեռ 2013 թ-ին մեր հարցին ի պատասխան ասաց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: «Մենք վստահ ենք, որ հայկական կողմը թույլ չի տա, որպեսզի այդ ռազմակայանն օգտագործվի ի վնաս Վրաստանի շահերի», - ասաց Ալասանիան:

Նրա պաշտոնավարումից հետո Թբիլիսին կարծես այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել: Հատկանշական է, որ անցյալ տարվա փետրվարի սկզբին Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի Երեւան կատարած այցի ժամանակ, կուլիսային քննարկումներում նշվում էր, որ ՌԴ-ից Վրաստանով Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը լուծվել է:

Հետաքրքիր է, որ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ընդհանրապես այլ տարբերակ է առաջ քաշում՝ դիտարկելով երկակի նշանակության ռազմական-փրկարարական տեխնիկայով բեռնված բեռնատարների խնդիրը Վրաստանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված «Իգլա» զենիթահրթիռային համակարգերի գործի համատեքստում: «Վրաստանում շատ փորձագետների մոտ մտավախություն կա, որ որոշ ուժերի կողմից բեռնատարների շրջագայությունը մեր երկրում կարող էր արվել որպես իմիտացիա, այն է՝ «Իգլա» զենիթահրթիռային համակարգերի տեղափոխման գործընթացից ուշադրությունը շեղելու համար: Խոսքը, կարծում եմ, այն ուժերի մասին է, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա տարածաշրջանի վրա: Ամեն դեպքում, «Իգլա» Հայաստան տեղափոխում էին ոչ հրավառություն կազմակերպելու համար», - ասաց Վասաձեն մեզ հետ զրույցում:

Միեւնույն ժամանակ նա համամիտ է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո Թբիլիսիի դիրքրոշումը Ռուսաստանի հանդեպ փոքր ինչ փափկել է: «Վրաստանի ղեկավարությունն ուղղակի չի ցանկանում ամեն հարցով քննադատել ու «բզել» Ռուսաստանին, սակայն մեծ հաշվով ՌԴ-ն մնում է Վրաստանի հակառակորդը, որն օկուպացրել է նրա տարածքները: Այս պատմության մեջ կասկածի առիթ է տալիս նաեւ այն, որ բեռնակիրների տեսանյութի ի հայտ գալուց հետո Վրաստանի իշխանությունները որոշ ժամանակ լռում էին, իսկ հետո ասացին, որ դա ռազմական բեռ չի: Քիչ հետո էլ պարզաբանեցին, որ ռազմա-փրկարարական, այն է՝ երկակի նշանակության բեռ է», - եզրափակեց նա:

Armtimes.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное