7 սխալ, որ անում եք ամեն օր քնելուց առաջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաճելի, հանգիստ և հարմարավետ քուն ունենալու համար անհրաժեշտ է քնելուց առաջ չանել հետևյալ 7 սխալները, գրում է prevention.com-ը:
1. Դուք քնում եք հին բարձի վրա
Եթե դեռ քնում եք հին բարձի վրա, ապա անմիջապես դեն նետեք և ընտրեք ավելի հարմարավետ փափուկ բարձ, որն իսկապես հարմար կլինի ձեր գլխի և պարանոցի համար:
2. Քնելուց առաջ չեք կտրվում Ձեր հեռախոսից
Մի օգտագործեք որևէ թվային սարքավորում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ թվային սարքավորումներից արձակվող կապույտ և սպիտակ լույսը արգելում է ուղեղին արտադրել մելատոնին հանգստացնող հորմոնը:
3. Շաբաթներով չեք լվացել ձեր սավանը
Եթե սավանը մոտ մեկ ամիս է չի լվացվել, ապա այն պարունակում է 11 միլիոնից ավելի բակտերիաներ, որոնք կարող են հանգել բազմաթիվ հիվանդությունների՝ թոֆերի բորբոքում, սննդային թունավորումներ: Խուսափելու համար հարկավոր է նվազագույնը շաբաթը մեկ անգամ հնարավորինս տաք ջրով լվանալ սավանները:
4. Զարթուցիչը դնում եք ավելի վաղ, քան հարկավոր է արթնանալ
Եթե դուք արթնացել եք քնից և դեռևս ժամանակ ունեք քնելու, ապա անջատում եք զարթուցիչը և քնում: Այն ժամանակի ընթացքում դառնում է սովորություն և հանգում մի շարք խնդիրների:
5. Օգտագործում եք ալկոհոլ
Քնելուց առաջ մի օգտագործեք ալկոհոլ: Ձեր մարմինը գիշերվա երկրորդ կեսին սկսում է նյութափոխանակություն կատարել, և եթե դուք ալկոհոլ եք օգտագործել, հնարավոր է քնելու ընթացքում անհարմարություններ լինեն:
6. Օգտագործում եք կոֆեին
Երեկոյան ժամը 5-ից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել կոֆեին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր քնելուց վեց ժամ առաջ օգտագործել են կոֆեին, մեկ ժամ պակաս են քնել, քան նրանք ովքեր չեն օգտագործել:
7. Դեռ քնում եք 90-ականների ներքնակի վրա
Բժիշկ Բոբինսոնը կարծում է, որ ներքնակը կարելի է օգտագործել միջինը 10 տարի: Հին ներքնակները կարող են դառնալ հիվանդությունների պատճառ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: