Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև և Կասպից ծովերը կապելու տեսանկյունից. ԱԽ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. աշնանային նստաշրջանին ողջույնի խոսքով է հանդես եկել:

«ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ պատվիրակներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք:

Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։

Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։

Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022 թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 քառակուսի կմ) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 քառակուսի կմ)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023թ. հուլիսի 15-ին: Ավելին՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։

Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:

Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։

Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը», որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը:

Հարգելի՛ մասնակիցներ,

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն մաղթում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներում»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное