Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը խանդի հողի վրա ծեծելով սպանել է կնոջը և դիակը նետել ճամփեզրին

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Արման Սարգսյանի գործի դատական քննությունը:

Վեդի քաղաքի 36-ամյա բնակիչ Արման Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Արման Սարգսյանը կալանքի տակ է 2016 թվականի ապրիլի 15-ից:

Ի սկզբանե այս գործը հարուցվել է այլ մեղադրանքով: Ըստ քրեական գործ հարուցելու որոշման՝ 2016 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, չպարզված ժամին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուզան Ջ.-ին, անզգուշությամբ մահ է պատճառել, ապա թողել է պատահարի վայրն ու դիմել է փախուստի:

Սակայն շուտով պարզ է դարձել, որ Ռուզան Ջ.-ն վրաերթի հետևանքով չէ, որ մահացել է: Նրան կյանքից զրկել են դիտավորությամբ:

Կարճ ժամանակ անց արգելանքի տակ է առնվել Ռուզանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված Արման Սարգսյանը: Ու մեղադրանքն էլ համապատասխանաբար փոփոխվել է…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 14-ին, ժամը 20-ի սահմաններում Արման Սարգսյանը զայրացել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ռուզանի վրա այն պատճառով, որ վերջինս Չարենցավանից տաքսիով ժամանել է Վեդի ու գումար չէր ունեցել՝ տաքսու ուղեվարձը վճարելու համար:

Արմանը ուղեվարձի գումար խնդրելու համար զանգահարել է իր քրոջ ամուսնուն, բայց վերջինս գումար չի ունեցել: Հեռախոսով նրա հետ խոսել է նաև Ռուզանը և խոսելով՝ դուրս է եկել Արմանի վարձակալած բնակարանից:

Արմանը մոտ երկու ժամ սպասել է Ռուզանին, բայց վերջինս չի վերադարձել, նրա հեռախոսն էլ դարձել է անհասանելի:

Արմանը վերջապես ճանապարհել է ուղեվարձի սպասող տաքսու վարորդին, ինքը դուրս է եկել տանից՝ Ռուզանին փնտրելու:

Կեսգիշերն անց՝ 00:40-ի սահմաններում, Արմանը Ռուզանին տեսել է Վեդի քաղաքի Արարատյան փողոցում: Ռուզանը խոսում էր հեռախոսով: Արմանը կասկածել է, որ Ռուզանը դավաճանում է  իրեն: Նա 2-3 կմ հետևել է Ռուզանին:

Գիշերվա ժամը 1-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հատվածում, ըստ մեղադրանքի,  Արմանը հասել է Ռուզանին, խանդի հողի վրա նրան սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով հարվածներ է հասցրել Ռուզանի մարմնի տարբեր մասերին՝ գանգի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, աջ վերին վերջույթի բութ, համակցված տրավմայի ձևով պատճառել է մարմնական վնասվածքներ: Ճանապարհին անօգնական թողնված Ռուզան Ջ.-ն մահացել է ստացած վնասվածքների արդյունքում առաջացած հեմոռագիկ շոկից:

Դատարանում ամբաստանյալ Արման Սարգսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում ևս Արման Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ 2014-2016 թվականներին աշխատել է Չարենցավանի «Բջնի» գործարանում: Ծանոթացելէ  Ռուզանի հետ, սկսել են միասին ապրել:

2016 թվականի սկզբին աշխատանքից դուրս է եկել, վերադարձել է Վեդի: Ռուզանի հետ պայմանավորվել է, որ Վեդիում աշխատանք գտնելուց հետո տուն կվարձի, և նա կտեղափոխվի իր մոտ:

Ապրիլին արդեն ինքը տուն է վարձել Վեդիում, աշխատանք է ունեցել: Ռուզանը մի քանի անգամ այցելել է իրեն, գիշերել է իր հետ:

2016 թվականի ապրիլի 14-ին Ռուզանը զանգել ու ասել է, որ գալիս է Վեդի: Ժամը 20-ի սահմաններում նա տաքսիով հասել է իր շենքի բակ: Ինքը դուրս է եկել դիմավորելու, առաջարկել է, որ Ռուզանը վճարի ուղեվարձը: Բայց Ռուզանն ասել է, թե գումար չունի, նա կարծել է, թե ինքն է վճարելու…

Ինքը խիստ բարկացել է Ռուզանի վրա: Հետո Ռուզանի ու տաքսու վարորդի հետ բարձրացել է իր վարձած բնակարան:

Ինքը գումար խնդրելու համար զանգել է իր քրոջ ամուսնուն, բայց նա ասել է, թե գումար չունի, առաջարկել է հեռախոսը փոխանցել տաքսու վարորդին:

Տաքսու վարորդը նրա հետ խոսել ու ասել է, թե գումարն իրեն շտապ պետք է, ապա հեռախոսը փոխանցել է Ռուզանին:

Գումարի հարցով իր քրոջ ամուսնու հետ սկսել է խոսել Ռուզանը: Նա խոսելով դուրս է եկել տանից:

Ինքը տանը մնացած հեռախոսով զանգահարել է Ռուզանին, բայց նա չի պատասխանել կամ անհասանելի է եղել:

 

Մոտ երկու ժամ սպասել է Ռուզանին: Տեսնելով, որ նա չի գալիս, տաքսու վարորդին ճանապարհել ու դուրս է եկել Ռուզանին փնտրելու:

Որոշ ժամանակ անց նրան նկատել է Վեդիի կենտրոնական փողոցում և կասկածել է, որ նա դավաճանում է իրեն:

Որոշ տարածություն հետևել է նրան:

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին հասել է նրան ու խանդի հողի վրա բռունցքով հարվածել է նրա միջհոնքային հատվածին: Ռուզանը իր հարվածից ծնկի է եկել: Ինքը ձեռքով հարվածել է նրա այտին, նա մեջքի վրա ընկել է գետնին: Ինքը սկսել է ոտքերով հարվածներ հասցնել: Երբ Ռուզանն անշարժացել է, նրա թևատակերից քաշել է շուրջ 30 մետր, թողել է ավտոճանապարհի աջ մասում գտնվող խոտերի վրա ու հեռացել է:

Ռուզանի քրոջ ամուսինը դատարանում հանդես է եկել որպես տուժողի իրավահաջորդ: Նա հայտնել է, թե Ռուզանի մահվան մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից: Իր իմանալով՝ Ռուզանն ու Արմանը որոշել էին ամուսնանալ…

Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալին քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Ճակատագրական  տաքսու վարորդ Շահեն Մ.-ն հայտնել է, թե իր «Մերսեդես Բենցը» վարել է որպես տաքսի:

2016 թվականի ապրիլի 14-ին, ժամը 18-ի սահմաններում Չարենցավանում իրեն է մոտեցել իր համաքաղաքացի Ռուզանը,  պայմանավորվել են, որ 9 հազար դրամով նրան կտանի Վեդի: Գնացել են ինչ-որ տուն, Ռուզանը ինչ-որ տոպրակներ է վերցրել, մեկնել են Վեդի, հասել են այնտեղ ժամը 21-ի սահմաններում: Ռուզանին դիմավորել է Արման անունով մի տղամարդ:

Պարզվել է՝ Ռուզանը գումար չունի, որ ուղեվարձը վճարի: Արմանը բարկացել է նրա վրա:

Մտել են Արմանի տուն: Արմանը ինչ-որ մեկին է զանգել, ասել է, թե Ռուզանը եկել է, բայց տաքսուն վճարելու գումար չունի: Արմանը հեռախոսը փոխանցել է իրեն: Անծանոթ տղամարդն իրեն առաջարկել է հեռանալ Արմանի տանից՝ խոստանալով հաջորդ օրն անձամբ վճարել ուղեվարձը:  Ինքը չի համաձայնել, ասել է, թե իրեն շտապ գումար է պետք:

Հետո ինքը հեռախոսը փոխանցել է Ռուզանին, վերջինս խոսելով դուրս է եկել տանից ու այլևս չի վերադարձել:

Մոտ երկու ժամ սպասել են Ռուզանին: Նրա հեռախոսը չի պատասխանել կամ անհասանելի է եղել: Արմանն իրեն առաջարկել է Ռուզանի ապրանքներից ինչ-որ բաներ վերցնել ու վերադարձնել դրանք, երբ Ռուզանը կվճարի ուղեվարձը: Ինքը համաձայնել է: Արմանն իրեն տվել է մեկ տուփ թեյի բաժակ ու մեկ հատ գազի բալոն: Ինքը վերադարձել է Չարենցավան:

Հաջորդ օրն իմացել է, որ գիշերն Արմանը սպանել է Ռուզանին…

Ռուզանի դիակը վաղ առավոտյան ճանապարհի աջ կողմում հայտնաբերել էր Ատոմ Կ.-ն, ով հեծանիվով առավոտյան գնում էր իր հողամաս: Նա անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Արմանի մոտ հայտնաբերվել են թեթև աստիճանի մտավոր խնդիրներ, որոնք արտահայտված չէին այն աստիճանի, որ նրան զրկեին իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու կարողությունից:

Արմանը ճանաչվել է մեղսունակ:

Արման Սարգսյանը ամուսնալուծված է եղել, վերջին շրջանում աշխատել է Վեդիում՝ «Մաքուր երկիր» ՍՊԸ-ում:

Արման Սարգսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Արման Սարգսյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի  197 հազար դրամ՝ որպես դատական ծախս:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное