Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մրցանակաբաշխությու՞ն, թե՞ խայտառակություն. մանրամասներ՝ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017»-ից

ՎԻԴԵՈ

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը մեկնել է Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ: Պատճառն օրեր առաջ այնտեղ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունն է, որի կազմակերպիչներն Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանն են, ով ի դեպ՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանի ամուսինն է: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Էրիկ,Ավետ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Թաթա, Հարութ ՓամբուկչյանՋիվան Գասպարյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Անուշիկ Ալավերդյան, «Ամարաս»  պարային համույթ և այլք... Ահա այն արտիստները, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, իսկ նրանցից ոմանք էլ՝ արժանացել մրցանակների՝ հատուկ սիմվոլով արձանիկների, որոնք խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը` երկու տարածաշրջանների քարտեզներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ մրցանակաբաշխության տոմսերի արժեքը սկսել է 60 եվրոյից և հասել մինչև 220 եվրո:

Ուսումնասիրելով շոու բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերում տեղադրած լուսանկարները, որոնք արված են մրցանակաբաշխության ժամանակ, տպավորություն է, որ ամեն բան նախատեսվածից լավ է անցել, և բոլորը գոհ հեռացել են Փարիզի ամենահայտնի՝ «Զենիթ» համերգասրահից: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ընթացել, ինչպես որ թվում է: Սկսենք, թերևս, սկզբից:

«Ոչ թե մրցանակաբաշխություն, այլ՝ խայտառակություն»,- ահա այսպես նկարագրեց «Armenian Europe Music Awards Paris 2017»-ը մեր աղբյուրներից մեկը, ով անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Ըստ նրա խոսքերի՝ ավելի քան մեկ տարի կազմակերպած համերգն անցել է բավական անկազմակերպ պայմաններում, ինչը չի վրիպել նույնիսկ հանդիսատեսի աչքից:

Բավական չէ, որ մրցանակաբաշխությունը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ, ավելին, հանդիսատեսը սահմանված 25 րոպե ընդմիջման փոխարեն ստիպված է եղել սպասել ավելի քան 40 րոպե: Դա էլ բավական չէ, այն սկսվել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ, ինչի կապակցությամբ, ոչ թե նորաձևություն դիտելու, այլ իրենց սիրելի արտիստներին լսել ցանկացող երկրպագուներն իրենց մեջ իրենց դժգոհությունն են հայտնել:

Հիմա անցում կատարենք երգիչ-երգչուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ չեն բարեհաճել հանդես գալ կենդանի հնչողությամբ: Այսպես, օրինակ, Գաբի Գալոյանը,  բարձրանալով բեմ, երևի չէր էլ պատկերացնի, որ կհայտնվի իր համար ոչ հաճելի իրավիճակում: Բանն այն է, որ երգչուհու ոչ կենդանի հնչողությամբ ելույթի ժամանակ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, «դիսկը քցել» է, ինչի արդյունքում Գաբին ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել երգի կրկներգը՝ ցույց տալով, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Տարօրինակն ինձ համար այն է, որ հետևելով Գաբիի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակած երաժտական տեսանյութերին, պարզ երևում է, որ նա կենդանի հնչողությամբ հանդես գալու խնդիր ամենևին չունի, թե ինչն է վերջինիս՝ «ֆանագրամայի» տակ երգելու պատճառը, չգիտեմ: Ինչևէ: Նշեմ նաև, որ համերգի ընթացքում սա միակ տեխնիկական խնդիրը չի եղել, որոնց մասին, սակայն, այս պահին կլռեմ:

Բացի այս ամենից, հանդիսատեսի դժգոհության առիթ է հանդիսացել այն փաստը, որ մի շարք երգիչներ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ելույթ ունենալ, թեպետ մինչ մրցանակաբաշխությունը տարածված գովազդային տեսանյութում հայտարարված է եղել նրանց անունները: Օրինակ, «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված Էրիկը, ում, ի դեպ, հրավիրված հյուրերի փոխարեն չգիտես ինչու մրցանակ է հանձնել համերգի հաղորդավարներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ընդամենը գերադասել է վրացերեն ակապելլա կատարել (չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, լինի դա հայկական, թե՝ արտասահմանյան, որ լավագույն երգիչ ճանաչված արտիստը մրցանակը ստանալուց հետո ելույթ չունենա): Ավելացնեմ, որ մրցանակաբաշխությունն այնքան է ձգձգվել (ավելի քան 6 ժամ), որ վերջում մարդիկ, պարզապես չդիմանալով, կամաց-կամաց հեռացել են հենց սկզբից էլ ոչ այդքան լիքը դահլիճից:

Իհարկե, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ Փարիզում ապրող հայերը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի կատարողներին՝ վայելելով հայկական երաժշտությունն ու պարը, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու առաջին անգամ կայացող հայկական մրցանակաբաշխությանը, բայց էլ ավելի ուրախալի կլիներ այն փաստը, երբ այս ամենը նրանք վայելեին ավելի կազմակերպված և դասակարգված պայմաններում: Հուսանք` այս բացթողումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ սա նմանատիպ առաջին մրցանակաբաշխությունն է, և ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է:


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты Трамп определился с кандидатом в министры транспорта Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна
Самое популярное