Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի քայլերը պայմանավորված են ՆԱՏՕ-ի՝ առճակատման գնալու մտադրություններով, ուստի Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թշնամի է համարում, դաշինքը ստեղծվել է որպես Ռուսաստանին դիմակայելու գործիք։ Մենք դա շատ լավ հասկանում ենք, և մեր հետագա գործողությունները պլանավորում եք այս իրողությանը համապատասխան։ Ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։