Տիգրան Ավանեսյանը դարձել է Ռուսաստանի գավաթի «Բալթիկա»-«Լոկոմոտիվ» հանդիպման լավագույն խաղացող
ՍՊՈՐՏՀայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը լավագույն խաղացող է ճանաչվել Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին՝ «Բալթիկա»-«Լոկոմոտիվ» խաղում:
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 28-ին եւ ավարտվել 2։2 հաշվով։ Ավանեսյանը դարձել է գոլի հեղինակ։
21-ամյա ֆուտբոլիստը 65-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը:
Հայ ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն է այս մրցաշրջանում անցկացրած 10 հանդիպումներում։