17 անձնական իր, որոնցով երբեք չարժե կիսվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱհա մի քանի անձնական իր, որով վտանգավոր է կիսվել:
Օճառ
Ամեն օգտագործումից հետո օճառը ծածկվում է տարբեր միկրոօրգանիզմներով, դրանցից ոմանք կարող են առաջացնել վարակիչ հիվանդություններ:
Սրբիչ
Սրբիչները բակտերիաների բույն են: Ուրիշի սրբիչների օգտագործումը կարող է հանգեցնել մաշկային հիվանդությունների և սնկային վարակների:
Դեզոդորանտ
Ընտանիքի ամեն անդամ պետք է ունենա իր անձնական դեզոդորանտը, քանի որ հիգիենայի այս պարագան բակտերիաներ է հավաքում:
Շրթունքների բալզամ
Եթե նույնիսկ մարդու մոտ չկա տեսանելի հիվանդություն, շատ մեծ հավանականություն կա հերպես վիրուսի փոխանցման: Շուրթերի վրա կան արյունատար անոթներ, որոնք շատ զգայուն են տարբեր միկրոբների հանդեպ:
Ականջակալներ
Այս անվնաս իրը հանգեցնում է ականջներում բակտերիաների բազմացման: Ստաֆիլակոկը և ստրեպտակոկը հավաքվում են ականջակեղտում և բերում տարբեր բորբոքային գործընթացներ:
Կոշիկ
Մանավանդ այն կոշիկները, որոնց ոտաբոբիկ են կրում․ դրանք կարող են լինել սնկային վարակների աղբյուր: Դա հագուստի անձնական իր է, որը չարժե տալ նույնիսկ շատ մտերիմ մարդուն:
Ականջօղեր
Դրանց վրա կարող են վխտալ միկրոբներ, որոնք անցնում են արյան մեջ: Անպայման վնասազերծեք ականջօղերը, եթե տվել եք, որ ինչ-ոչ մեկը կրի:
Ատամի մածուկ
Ատամի խոզանակի վրա քսելուց այն կարող է դիպչել դրան և բակտերիաներն անցնեն ատամնամածուկի պարկուճի գլխիկին: Դրա համար պետք է զգույշ լինել ուրիշի ատամի մածուկը օգտագործելիս:
Ոտքերի պեմզա
Հիգիենայի այս պարագան կատարյալ վայր է տարբեր բակտերիաների համար: Ուրիշի օգտագոծման դեպքում կարող են խնդիրներ առաջանալ:
Մազ կտրելու մեքենա
Ուրիշի օգտագործումից հետո պետք է անպայման վնասազերծել, այլապես գլխի վրա կարող է առաջանալ ֆոլիկուլիտ կամ ցան:
Քթի տրիմեր
Այս պարագան տարածում է ոսկե ստաֆիլակոկ, որը հեշտությամբ անցնում է այլ մարդուն:
Կրեմ՝ բանկայում
Երբ մարդը մատներն իջեցնում է կրեմի մեջ, բակտերիաները տարածվում են ամբողջ բանկայի մեջ, արդյունքում՝ դեմքի վրա կարող է ցան դուրս գալ:
Ունելի
Մազիկները հանելու ժամանակ հնարավոր են վերքեր առաջանալ, որի մեջ կարող են վարակներ ընկնել:
Կնիպսեր
Մատների արանքում կարող են կուտակվել սնկային ինֆեկցիաներ և պապիլոմավիրուս, որոնք հեշտությամբ կարող են անցնել ուրիշին:
Ածելի
Մարդը կարող է նույնիսկ չկասկածել, որ ինքը կարող է լինել վարակի տարածող: Այդ պատճառով շատ վտանգավոր է օգտագործել ուրիշի ածելին:
Ճիլոպ
Ճիլոպները միշտ խոնավ են և վիրուսներն ու սնկերը հիանալի են իրենց զգում այնտեղ: Եթե չեք ցանկանում վարակվել, ապա մի տվեք ոչ մեկին ձեր ճիլոպը:
Ատամի խոզանակ
Սեփական բակտերիաները վնաս չեն հասցնի, սակայն այլ մարդու համար կարող են վտանգավոր լինել:
Այս կանոնները կարող են շատ հասարակ թվալ, քանի որ բոլորը գիտեն, որ անձնական հիգիենայի պարագաները չարժե որևէ մեկին տալ, սակայն լինում են իրավիճակներ, երբ ժամանակ չի լինում մտածել դրա մասին: