Բոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա. Բաքվում Իրանի դեսպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲոլորն ընդունեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանը:
Սեյյեդ Աբբաս Մուսավին նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր: հայտնում է Pars today–ը։
Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել: