Ժողովրդական հավատալիքներ՝ միշտ փող ունենալու համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈւզո՞ւմ եք հարուստ լինել: Հետևեք սերնդից սերունդ անցնող ժողովրդական նախանշաններին:
• Երբեք հացի փշուրները սեղանից ձեռքով մի հավաքեք:
• Հացին անփույթ մի վերաբերվեք: Ե՛վ հացամանում, և՛ սեղանին հացը պետք է դնել այնպես, ինչպես թխվել է՝ վերին մասը վերև:
• Երբեք հացի չկերած կտորներ մի թողեք: Ավելի լավ է հացը փոքր կտորներով կտրեք, այնպես որ ավելցուկ չմնա:
• Արևի մայր մտնելուց հետո աղբը տանից դուրս մի հանեք:
• Երբեք արևի մայր մտնելուց հետո պարտքով փող մի վերցրեք և պարտք մի տվեք:
• Հարգանքով վերաբերվեք փողին: Խանութում անփութորեն մանրադրամը մի թողեք, թեկուզ դա լինի ընդամենը 10 դրամ: Եթե մետաղադրամ է ընկել, անպայման բարձրացրեք:
• Թղթադրամները դրամապանակում կոկիկ դասավորեք, դրանք երբեք մի ճմրթեք և մի ծալեք: Դրամապանակը պետք է հարմար լինի և դուր գա ձեզ: Ցանկալի է, որ այն պայծառ գույն ունենա:
• Ողորմություն տալիս արեք դա մաքուր մտքով: Ծերունիներին փող տալուց ամբողջ հոգով նրանց առողջություն ցանկացեք:
• Եթե հնարավորություն ունեք, ապա ձեզ սպասարկած մարդկանց՝ մատուցողներին, տաքսիստներին, վարսավիրներին թեյավճար թողեք: Սակայն դա մի արեք ձեր սուղ ընտանեկան բյուջեի հաշվին:
• Ագահությունը դեպի աղքատություն տանող ուղիղ ճանապարհն է: Մարդկանց ցուցաբերած անկեղծ օգնությունը տասնապատիկ կվերադառնա:
• Ավելացած սնունդը մի թափեք, այլ տվեք անտուն կենդանիներին և թռչուններին:
• Ձեր դրամապանակում հարազատների լուսանկարները մի պահեք: Դա կտրականապես արգելվում է: Նրանք խանգարում են փողերի սահուն հոսքին, իսկ փողերն էլ լուսանկարների միջոցով ազդում են այդ մարդկանց վրա՝ նրանց դարձնելով ագահ, ժլատ, վաշխառու, վատնող և այլն: Էլ ավելի վատ է, երբ երբ դրամապանակում այցեքարտեր են պահում: Դրամապանակում թույլատրվում է պահել միայն գումար, վարկային և զեղչի քարտեր:
• Սովորություն դարձրեք ամեն օր կարգի բերել դրամապանակը՝ թղթադրամները դասավորելով աճման կարգով: Հարթեցրեք դրանք, ուղղեք ծալված անկյունները: