Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով՝ առնվազն 11 լեռնագնաց է զոհվել, 12-ը անհետ կորած է (լուսանկարներ, տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Սումատրա կղզում հրաբխի ժայթքման հետևանքով` առնվազն 11 լեռնագնաց է մահացել, 12 մարդ համարվում է անհետ կորած։
Ինչպես հայտնում է scmp.com-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությանը, դեկտեմբերի 4-ին Արևմտյան Սումատրայում Մարապի լեռան ժայթքումից հետո 11 լեռնագնացի մահացած են գտել։ Եվս 12 անհետ կորած ճանապարհորդների որոնողական աշխատանքներն առայժմ դադարեցվել են, քանի որ փրկարարների համար վտանգավոր է հրաբխին շատ մոտենալը։
Ժայթքման պահին հրաբխի մոտ եղել է 75 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է տարհանել 49-ին, որոնցից շատերը զգալի այրվածքներ են ստացել։
Մաունթ Մարապի մոնիտորինգի կայանի պաշտոնյա Ահմադ Ռիֆանդին ասել է, որ ժայթքումից հետո մոխրի անձրև է նկատվել: Նա զբոսաշրջիկներին կոչ է արել ոչ միայն չմոտենալ հրաբխին, այլ նաև կրել պաշտպանիչ հագուստ, եթե ցանկանում են անվտանգ հեռավորությունից դիտել ժայթքումը։