Պուտինը հավակնում է ամերիկյան Time ամսագրի վարկածով տարվա մարդ ճանաչվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարբի տիկնիկը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և փոփ-դիվա Թեյլոր Սվիֆթը հավակնում են «Տարվա մարդ» կոչմանը` ըստ ամերիկյան Time ամսագրի:
Հաղթողը հայտնի կդառնա չորեքշաբթի օրը, սակայն մինչ այդ հրատարակությունը հրապարակում է ինը թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը:
Պուտինի մասին ասում են, որ 2023 թվականին վագներ խմբավորման ապստամբության պատճառով նա վտանգի առաջ է կանգնել, բայց, ի վերջո, նա միայն ամրապնդել է իր դիրքերը։ Time-ը նրան ճանաչել է տարվա մարդ 2007 թվականին և բազմիցս ընդգրկել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Կարճ ցուցակում ընդգրկված են նաև հոլիվուդյան նշանավոր սցենարիստներ և դերասաններ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը` «աննախադեպ» երրորդ ժամկետով, երգչուհի Թեյլոր Սվիֆթը` ռեկորդային եկամուտով և Սեմ Ալթմանը, ով կարճ ժամանակով հեռացավ և արագ վերադարձավ OpenAI-ի ղեկավարի պաշտոնին։
Հավակնորդների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հետապնդող ամերիկացի դատախազները, Բարբի տիկնիկը, որի մասին ռեկորդային եկամուտով ֆիլմ է նկարահանվել, Մեծ Բրիտանիայի կառավարող միապետ Չարլզ III-ը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, ով պայքարում է աննախադեպ գնաճի դեմ: