Եվրոպան էլ չի հավատո՞ւմ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Բավական հետաքրքիր վիճակ է տիրում վերջին շրջանում ՀՀ արտաքին քաղաքական զարգացումների առումով։ Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, չնայած Նիկոլ Փաշինյանի փաստարկներին և հավաքական Արևմուտքին «հավատարմության երդումներին», Եվրոպայից նրան փաստացի հասկացրել են, որ իր կողմից պերմանենտ հաճախականությամբ տիրաժավորվող, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկին» առանձնապես լուրջ չեն վերաբերվում։ Ավելին, եվրոպական շրջանակները լուրջ կասկածներ ունեն, որ այս ամենը ոչ թե ՌԴ-ի դեմ է, այլ ընդհակառակը՝ տեղի ունեցող վերադասավորումները Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանում էլ ավելի ակտիվանալու հնարավորություն են ընձեռելու։
Թերթի տեղեկություններով, այս թեման լրջորեն մտահոգում է ՀՀ իշխանություններին, և նրանք փորձել են իրենց հավատարմությունը վերահաստատելու և առկա կասկածները վերջնականապես ցրելու նպատակով բանագնացներ ուղարկել համապատասխան կենտրոններ։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ նախորդ շաբաթ ՀՀ-ից երկու ոչ պետական պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն և Եվրոպայի միանգամից մի քանի մայրաքաղաքներ՝ տեղում հանդիպումների շարք իրականացնելու նպատակով։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել իշխանություններին սպասարկող «փորձագիտական» հանրության ներկայացուցիչներ և Փաշինյանի հետ սերտ համագործակցող արևմտամետ քաղաքական ուժերի ղեկավարներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում