«Քաղաքագետ. Ռուսաստանը փչացրել է հետխորհրդային հանրապետությունները նրանց հաճոյանալու իր ցանկությամբ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐSvpressa.ru–ն գրում է, որ Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Ժուրավլովը մեկնաբանել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, որ Երևանը նախաձեռնել է ԵԱՏՄ նիստ քննարկելու «Ռոսսելխոզնադզորի» պահանջները Ռուսաստան ներկրվող հայկական ապրանքների մասով: Պատճառը «Ռոսսելխոզնադզորի» այն հայտարարությունն է, որում մտահոգություն է հայտնվել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների վերաբերյալ։ Այսպես, ըստ գերատեսչության տվյալների, այս տարի ծաղկի ու պտուղ-բանջարեղենի վնասակար հարուցիչների հայտնաբերման ավելի քան 70 դեպք է արձանագրվել։
«svpressa.ru»–ն Դմիտրի Ժուրավլովից հետաքրքրվել է, թե արդյո՞ք «Ռոսսելխոզնադզորի» այս որոշումն ինչ-որ ճնշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա վերջինիս հակառուսական հայտարարությունների համար։ «Կարծում եմ, որ այստեղ դավադրության տեսություններով զբաղվելն իմաստ չունի: Մենք Փաշինյանին շատ բան ենք ներել, հիմա էլ ենք ներում, մենք նրա գլխի շուրջն ենք պտտվում։ Ուստի, վստահ եմ, որ ժամանակ չէինք վատնի նման մանրուքների վրա: Ամենայն հավանականությամբ, այստեղ խնդիրն իսկապես հենց ապրանքի որակի մեջ է»,- նշել է զրուցակիցը։
Քաղաքագետը միաժամանակ չի բացառել, որ հնարավոր է այս ամենն ավելի հեռուն գնա: «Մենք շատ ենք սիրում չնեղանալ։ Եվ հետևաբար, միգուցե, մենք նորից, ինչպես ինքներս մեզ կօգնենք հայերին: Այն, որ Երևանը ժողով է հրավիրում, նշանակում է, որ հաջող ելքի հույս ունի։ Եթե Մոսկվային համոզելու հույս չլիներ, հանդիպում չէր նախատեսվի»,– բացատրել է նա։
Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը նման է այն ավագ եղբորը, ով գոտով ծեծելու փոխարեն կրտսեր եղբորը փորձում է համոզել ու կոնֆետ տալ։ «Հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում մենք փչացրել ենք հանրապետությունները նրանց հաճոյանալու մեր մշտական ցանկությամբ։ Մենք մեծ եղբայրն ենք, որը գնում է աշխատանքի, փող է աշխատում, և երբ գալիս է, ասում են ինձ կոնֆետ տուր։ Ի՞նչ է, կոնֆետ չե՞ս բերել,եթե չես բերել, էլ ինչո՞ւ ես եկել»,- ընդգծել է Դմիտրի Ժուրավլովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը