Գազայում քաղաքացիական անձանց մահը բիծ է Իսրայելի և նրա դաշնակիցների վրա. Նորվեգական փախստականների խորհուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓախստականների հարցերով նորվեգական խորհրդի ղեկավար Յան Էգելանդն ասել է, որ Գազայի ռմբակոծումն «այժմ դասվում է մեր ժամանակի և ժամանակաշրջանի խաղաղ բնակիչների վրա ամենավատ հարձակումների շարքին», հաղորդում է Al Jazeera-ն:
«Գազայի մեր գործընկերներն իրենց մի պարզ հարց են տալիս. ինչպե՞ս է պատահում, որ այս վայրագությունները հեռարձակվում են ամբողջ աշխարհում, սակայն այդքան քիչ բան է արվում դրանք դադարեցնելու համար: Երկրները, որոնք զենքով աջակցում են Իսրայելին, պետք է հասկանան, որ քաղաքացիական անձանց այս մահերը անջնջելի բիծ կլինեն իրենց հեղինակության վրա: Նրանք պետք է անհապաղ հրադադար պահանջեն Իսրայելում և Գազայում»,- ասվում է Էգելանդի հայտարարության մեջ: