Փողով ձյաձյաների դարն անցել է. հասարակությունն իր քվեով թող այդ մարդկանց ուղարկի իրենց համապատասխան տեղը. Վարուժան Բաբաջանյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈNewsBook-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Տավուշում առաջադրված Վարուժան Բաբաջանյանը, որն անկուսակցական է:
«Հայաստանում իշխանափոխություններ, մեծ հաշվով, չեն եղել՝ չհաշված մի քան դերակատարների փոփոխությունը: Մենք դեռ չենք կարողացել մեր հնարավորությունները ցույց տալ: Հանրապետականին տեսել ենք, տեսել ենք, թե ինչպես են նրանք կառավարում, տեսել ենք, թե ինչպես է 0 տոկոս տնտեսական ակտիվություն ունեցող կառավարությունը թմբուկ զարկելով քարոզչություն իրականացնոմ: Պետք է մեզ հնարավորություն տան: Մենք չունենք էն հնարավորությունը»,- մեզ հետ զրույցում նկատեց թեկնածուն:
Խոսելով հետընտրական զարգացումների հեռանկարի մասին` մեր զրուցակիցը հայտարարեց. «Ես պատրաստ եմ հետընտրական շրջանում 50+1 հավակնող դաշինքի ներկայացուցիչ վերցնել իշխանությունը: Ցանկացած գործընթացի, իհարկե, մենք պատրաստ ենք: Եթե մենք մտել ենք ընտրապայքարի մեջ, և բավականին ուժեղ կորիզ է հավաքվել, ինչպես և պատկերացնում էինք, ապա մենք մեր ընտրազանգվածին հո՞ մենակ չենք թողնելու: Ցանկացած հնարավոր զարգացման մենք պատրաստ ենք: Մեր ծրագրում նշված է իշխանափոխություն քվեների միջոցով, որի ռեալ հնարավորությունը մենք այսօր ունենք: «Ծառուկյան» դաշինքն ունի առաջնորդ, առաջնորդներ, թեկնածուներ, կունենա պատգամավորներ, հետագայում, բնականաբար, կոնսենսուսի միջոցով մենք կորոշենք մեր հետագա քայլերը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը` Newsbook.am-ի