ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրեն մինչև տարեվերջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստվում են դեկտեմբերին ստորագրել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր է կնքվելու, որում նշված է երկու երկրների կողմից համաձայնեցված ապրանքների որոշակի խումբ»,- ասել է Պանկինը։
Փաստաթուղթը, ինչպես նշել է ՌԴ փոխարտգործնախարարը, ստորագրվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, որը դեկտեմբերի վերջին է կայանալու։