Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալը որակելով խիզախություն։
«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում ելույթից մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։