Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են «Hyundai»-ն և «Mercedes-Benz»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 12-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Կ. Բ., ծնված 1977 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ` Է. Ք., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և ճամփեզրի մետաղյա չշահագործվող կրպակին. տուժածներ և գազատարից արտահոսք չկա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դադարեցվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: