Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա ՀՀ֊ից, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկի. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր Ռուսաստանի ներկայությանը Հարավային Կովկասում և նշել էր, որ Թուրքիայի համար ռուսական զորքերի ներկայությունը զսպաշապիկ են։ Ըստ Կարապետյանի հենց Ռուսաստանի ներկայությունն է տարածաշրջանում հիմնական երաշխիքը թուրքական ազդեցության վերահսկման համար։ Եվ Ռուսաստանի հեռացումն հարավային կովկասից կործանարար է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նաև գտնում է, որ եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից` ՀՀ֊ն կդադարի հետաքրքիր լինել աշխարհին, իսկ անվտանգային հարցերն ունեն պատմական հենք և Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դաշնակցային պայմանագիր։

Հայաստանի սահմանների զգալի մասն այսօր պաշտպանվում է ոչ թե հայաստանյան սահմանապահ ուժերի կամ զինված ուժերի, այլ Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբի կողմից։

Ռուսաստանը հատկապես պաշտպանում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 311 կմ երկարություն ունի, որը հյուսիսում հատվում է Վրաստանի հետ սահմանին, իսկ հարավում` Ադրբեջանի, Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։ 35 կմ երկարությամբ սահման էլ, որը ձգվում է Արաքս գետով, Հայաստանն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս-սահմանապահներ։

Այս հանգամանքը թույլ էր տվել Հայաստանին օգտագործել իր ռեսուրսներն արցախյան առաջին պատերազմում հաղթելու գործին, իսկ արդեն 1994 թվականի սեպտեմբերի 1-ին Հայստանում ստեղծվեց 102-րդ ռազմակայանը` անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա։ 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսաստանյան ռազմակայան ստեղծելու վերաբերյալ։ 2010 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց թիվ 5 արձանագրությունը՝ հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի և, համաձայն դրա, ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչև 2044 թվականը։ Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում է ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը։ Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակում էին նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց։

Տարիներ շարունակ ռուս սահմանապահները հաջողությամբ պաշտպանել են Հայաստանի պետական սահմանը և որևէ նախկին իշխանության մտքով չի անցել դնել Հայաստանից ռուսական ռազմակայանի հեռացման, ռուս սահմանապահների հեռացման հարցը։ Արդյոք Հայաստանը կարող է իր սակավաթիվ զորքով պահել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, եթե, ասենք, Ռուսաստանը դուրս գա Հայաստանից։ Բնականաբար իրողությունների նույնիսկ մակերեսայնորեն տեղյակ ցանկացած անձ կպատասխանի՝ ոչ։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում արձանագրել էր․ «Հայաստանի Հանրապետության տարածքում կա ռուսական ռազմաբազա և մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից` Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին։ Հայաստանը կդադարի հետաքրքիր լինել աշխարհին։ Այսինքն, Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա»։

Ըստ Կարապետյանի` անվտանգային հարցերն ունեն պատմական հենք, մեր պապերն ու ապուպապերը եկել են Պյոտր Առաջինի մոտ, հետո Եկատերինա թագուհու մոտ օգնության։ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք դաշնակցային պայմանագիր։ Միակ երկիրն է աշխարհում, որին մենք կարող ենք մեղադրել, որ մեր անվտանգության հարցը վերջնական չի լուծել։ Դա միակ երկիրն է, որտեղ մենք կարող ենք գնալ և ոչ թե խնդրել, այլև պահանջել»,֊ նշել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հայաստանն այսօր սահմանը պաշտպանելու խնդիր ունի անգամ Ադրբեջանի հետ, չկան բավարար ռեսուրսներ սահմանային ամբողջ գիծը պահպանելու համար, փոխարենը Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ կազմակերպությունների կողմից և գործող իշխանությունների թողտվությամբ շարունակում են առաջ քաշել կեղծ և վտանգավոր նարատիվներ` Հայաստանից ռուսական ռազմակայանը հանելու, ռուս սահմանապահներին էլ հայ սահմանապահներով փոխարինելու վերաբերյալ, ինչն, իհարկե, չափազանց աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Մինչ օրս Թուրքիան առնվազն չի հարձակվել ՀՀ վրա՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման փաստը։ Իհարկե, 5000-ոց ռուսական ռազմակայանի գտնվելու փաստն արդեն ինքնին քաղաքական զսպման տարրեր է պարունակում։ Թուրքիան հստակ գիտի, որ հարձակման դեպքում առաջին հերթին գործ կունենա ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էլ իր վերջին հարցազրույցում նշել էր․ «Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական ազդեցության վերահսկման համար։ Թեև Ռուսաստանը և Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող են համագործակցել և համաձայնել միմյանց հետ, բայց, մեկ է, Ռուսաստանի հեռացումն այստեղից ոչ միայն կործանարար է Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար»։

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման այն վայրի քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նրան նաև պարտադրում է դնել Հայաստանից ռուսական ռազմակայանի հեռացման հարցը։ Իհարկե, նման հարցի քննարկումն ինքնին անհեթեթ է, առավել ևս, որ միակողմանի դժվար, թե պաշտոնական Երևանը կարողանա պարտադրել Հայաստանից հեռացնել ռուսական ռազմակայանը, սակայն արդեն իսկ նման հարցի քննարկումը վկայում է հայ հասարակության մեջ լրջագույն ճգնաժամի մասին։

Հայկ Առաքելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Нефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин Директор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличивается
Самое популярное