3 կին ունենալը լավ է, իսկ 4-ը՝ երջանկություն. Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն։ Այս մասին նա հայտարարել է մարզի բնակիչների հետ ուղիղ կապի ժամանակ։
Կադիրովին հարցրել են՝ կնախընտրեր ունենալ երկրորդ կի՞ն, թե՞ հանգիստ կյանք։
«Չորս... Երկու կին նշանակում է, որ դու իսկական տղամարդ ես: Երեքը լավ է, չորսը երջանկություն է: Ահա թե ինչ է ասել մեր մարգարեն», - պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:
Նաև նա խոստովանել է, որ սիրում է «այս կյանքը և գեղեցիկ կանանց»՝ միաժամանակ մնալով «խորապես կրոնական» մարդ: