Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ղրիմի թիրախների վրա զանգվածային հարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները հայտնել են, որ ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ից մինչև 22:30-ը, կանխվել է ուկրաինական ինքնաթիռի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը Ղրիմի օբյեկտների վրա, փոխանցում է Интерфакс-ը։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի թերակղզու երկնքում ոչնչացրել են ուկրաինական 26 անօդաչու թռչող սարքեր», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ավելի ուշ, ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցեց ևս վեց ուկրաինական անօդաչու թռչող սարք։