Ինքնասպանություն Երևանում. 20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել. ոստիկաններն ու քննիչները պարզում են նրա ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Այս պասհին դեպքի վայրում տեղազննության աշխատանքներ է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզում են ինքնասպանություն գործած աղջկա ինքնությունը։
Շարունակությունը` սկզբնաղբյուրում