Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները որոշված չեն, սակայն այն օրակարգում է․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Թուրքիա կատարելիք այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ այցը օրակարգում է, Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, բայց դեռ հստակ ժամկետներ չկան։ Դա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման հարց է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել Է Պուտինի խոսքերը Թուրքիա այցելելու պատրաստակամության մասին։ «Հենց որ հնարավորություն լինի, նա դա կանի։ Այժմ, ճիշտ է, շեշտադրումն ավելի շատ կլինի ներքին գործընթացների վրա», - նշել Է Պեսկովը ։