ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելոռուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության օրգանների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ստեփան Եգիզարովը:
1920- Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում:
–ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:
1922- հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոնունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն:
—ծնվել է դերասան, թատերական ռեժիսյոր Ռուբեն Աղամիրզյանը:
1934– վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:
1938– ԽՍՀՄ-ում գործածության մեջ են դրվել Աշխատանքային գրքույկները:
1962 - վախճանվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:
1988– ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:
1992-ստեղծվել է -«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
1993- Ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան ընդունել է «Ադրբեջանում փախստականներին արտակարգ միջազգային օգնության մասին» թիվ 48114 որոշումը:
2005-Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:
2006- սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն անդամ Ռոլանդ Մկրտչյանը:
2007-Շվեյցարիայի Դաշնային տրիբունալն ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
2016-Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։
2021-Ադրբեջանցիները մեծ շուքով լցակայան են բացել Գորիս-Կապան ճանապարհահատվածում:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1408 —մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա:
1522 —ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալյերներն ամրոցը հանձնել են օսմանական զորքերին:
1738 —ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:
1792 —սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:
1879 —Թոմաս Ալվա էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:
1880– տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որն առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1883 —Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:
1892 —Սիրակուզա (Նյու-Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:
1901 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը, որը հանդիսանում է էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործողը:
1924 —9 ամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:
1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որն Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:
1963 —առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:
1968– վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:
1984 — վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:
1987 —տանկեր «Վեկտոր»-ի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:
1989 —սկսվել է «Just Cause» օպերացիան՝ դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:
1996– վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:
1996 -NeXT ընկերությունը միավորվել է AppleComputer ընկերության հետ, սկսվել է MacOSX-ի մշակումը:
1999 – Պորտուգալիական կղզի Մակաուն հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:
1999 —վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը:
2002 — վախճանվել է ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը, ով հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը:
Կ. Խաչիկյան