Որոշ արտաքին խաղացողներ ծրագրում են մեծ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈրոշ արտաքին խաղացողներ ծրագրում են մեծ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում՝ օգտագործելով իսրայելապաղեստինյան հակամարտության սրումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ է, որ որոշ արտաքին ուժեր դեմ չեն իսրայելապաղեստինյան հակամարտության սրումն ի շահ իրենց գործածելով՝ տարածաշրջանային թշնամանքի օջախ ստեղծել՝ զարգացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Մերձավոր Արևելքում 20 տարուց ավելի վարվող ավանտյուրաները, որոնց հետևանքը պետականության խարխլումն է, հարյուր հազարավոր զոհերը, փախստականների հսկայական ալիքը, սոցիալ-տնտեսական խնդիրների կտրուկ սրումը»,- ասել է Լավրովը։