ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:
1912- Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։
1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ»-ն այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։
1955– վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:
1964 – վախճանվել է գրող, արձակագիր, նաև թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):
1991- Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
1998 –վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։
2004- Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:
2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
2015-Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհն ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։
2018-դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։
-Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։
2020- վարչապետ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք մեծաթիվ անվտանգության ուժերի ուղեկցությամբ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1192 —Վիենայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:
1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոն»-ի հեղինակը:
1765 —վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը, որը հանդիսանում է շանթարգելի հայտնաբերողը:
1773 —ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել իր իսկ կողմից հայտնաբերված «բրոունյան շարժումը»:
1815 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:
1824 — վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է անվանվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:
1891 —Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ իրականացրել են աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:
1896 —ծնվել է խարհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:
1898 —Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:
1898 —ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:
1899 —Ռուսաստանում լույս է տեսել «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:
1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած աշխարհում առաջին խաչբառը:
1925 —Մոսկվայում կայացել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:
1937– տեղի է ունեցել առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեի 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:
1957 —ընդունվել է Հոնդուրսաի սահմանադրությունը:
1963 —հիմնադրվել է «France 2» հեռուստաալիքը, որը ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է:
1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
1968–ամերիկյան Ապոլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:
1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի 25-րդ նախագահ էմմանուել Մակրոնը:
1995 —Բրազիլիայում հիմնադրվել է Սան-Սեբաստյան-դը-Անտա քաղաքը:
2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:
2012 —առաջին անգամ YouTube-ի և համացանցի պատմության մեջ մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել է 1 միլիարդը: Տեսահոլովակը հարավ-կորեական «Gangnam Style» խմբի երգն է եղել:
Կ. Խաչիկյան