Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿամչատկայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի մամուլի ծառայությունը։
«Երկրաշարժ է գրանցվել 64 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 163 կմ հարավ: Քաղաքի որոշ շրջաններում ստորգետնյա ցնցումները զգացվել են բարձր ուժգնությամբ»,- ասվում է զեկույցում։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Զոհեր և ավերածություններ չկան։