«Պատմական» ռեկորդներ․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության նիստերը գնալով «աննախադեպ» են դառնում. այս մասին են վկայում օրեցօր մեծացող օրակարգն ու այնտեղ ներառված հարցերի «գերգաղտնի» լինելը։ Մեր տեղեկություններով, կառավարության տարեվերջյան նիստում նախատեսվող հարցերը բավական շատ են (իսկ նախօրեի նիստում պատմական ռեկորդ էր՝ 90 հարց, որից զեկուցվեց 3-ը)։ Ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, նիստից առաջ տեղի ունեցող «կոմիտեներում» լուրջ «բազարներ» են տեղի ունեցել։
Մեր տեղեկություններով, մի շարք նախագծեր ուղղակի զոռբայավարի ներառվել են օրակարգ, որի հետ մի քանի գերատեսչություններ ոչ միայն վերապահումներ են ունեցել, այլ ուղղակի մեծ խնդիրներ են արձանագրել, ինչպես նաև իրավական ու ընթացակարգային բացթողումներ։ Այդուամենայնիվ, կիսատ-պռատ մի շարք նախագծեր «անցել» են նախորդ նիստում, մի քանի տասնյակն էլ կընդունվեն հաջորդ շաբաթ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում