«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ. քննարկում է լինելու. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաեւ քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր:
Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։
«Մինչեւ տարեւերջ, այո՛, հանդիպում կլինի:
Ամփոփելու ենք անցնող տարին, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ մեր առաջիկա անելիքները»-ասաց նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: