Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայրում առաջատարն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանն իր ծննդավայր Նոյեմբերյանում հավաքել է մոտ 1100 ձայն և առաջատարն է:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքը հավաքել է ընդհանուր առմամբ ձայների 23%-ից ավելին:
1or.am-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն նշեց, որ մարզի Այրում համայնքում նույնպես դաշինքն առաջատար է.
«Մենք հիմա շարունակում ենք ամփոփել թվերը, հաշվում ենք: Սակայն մինչ այս պահը կատարված ձայների հաշվարկը ցույց է տվել, որ մեր դաշինքում ամենաշատ ձայնը ես եմ հավաքել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելելենք, որ ձայների հաշվարկն ու ճշգրտումները դեռ ընթացքի մեջ են: