Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «Թավշյա հնգամյակը». «Խորքային տեսքով» կաշառակերություն և «դիսբալանս» տարածաշրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», որի արդյունքում հանրապետությունում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ EADaily-ի թղթակիցը Հայաստանի համար այս պատմական իրադարձության պատճառների և հետևանքների մասին զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի և քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի հետ։

EADaily.- Ավելի քան հինգուկես տարի հետո կարելի՞ է ասել, որ իշխանափոխությունն անհրաժեշտ էր և անխուսափելի։ Ի՞նչ արդյունքների է հասել Հայաստանն այսօր։

Վիգեն Հակոբյան.- 2018 թվականին Հայաստանում հասունացել էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական առումներով արմատական ​​փոփոխությունների անհրաժեշտությունը։ Միակ ոլորտը, որտեղ հասարակության մեջ առանձնապես մտահոգություն չկար, երկրի անվտանգության համակարգն էր։ Ինքը՝ այն ժամանակվա իշխանությունը՝ Հանրապետական ​​կուսակցությունը, հասկանում էր, որ արմատական ​​փոփոխություններ են անհրաժեշտ։ Եվ պատահական չէ, որ իշխանության եկան նոր մարդիկ՝ հասարակության համար ավելի ընդունելի, օրինակ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այնուամենայնիվ, նրանք կանգ առան ճանապարհի կեսին, և իշխանափոխությունն անհրաժեշտ էր, բայց ոչ պարտադիր այնպես, ինչպես դա եղավ։

Դավիթ Պետրոսյան.- Իշխանափոխության պատճառները մի քանիսն էին: Հիմնականներից մեկն այն է, որ շուրջ 20 տարի երկիրը կառավարող վերնախավը «կոտրել» էր ընտրական մեխանիզմը, այսինքն ընտրությունների միջոցով իշխանություն փոխելն անհնար է դարձել։ Միաժամանակ խախտվել են օրենքներ, կիրառվել են ոչ համարժեք միջոցներ բողոքները ճնշելու համար, իսկ սեփական խոստումները չեն կատարվել։ Այսինքն տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը, ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու անհնարինությունն ի վերջո հանգեցրեց հեղափոխությանը։ Բազմաթիվ արևմտյան ոչ կառավարական կազմակերպություններ շատ ակտիվ դեր են խաղացել այդ գործընթացում։ Այնպես որ, փաստորեն, իշխանափոխությունն անգամ ուշ եղավ։

EADaily.- Արդյո՞ք երկրում եղել են այն ​​հիմնարար քաղաքական և սոցիալական փոփոխությունները, որ խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն իշխանության գալուց հետո:

Վիգեն Հակոբյան.- Ցանկացած հեղափոխական գործընթացի հիմնական շարժիչ ուժը, հիմնական շարժառիթը բնակչության դժգոհությունն է սոցիալական արդարության մակարդակից: Այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը խոստացան վերացնել կոռուպցիան, որը, բնականաբար, շատ էր, սոցիալական արդարություն հաստատել բոլոր ոլորտներում, ընտրական մեխանիզմներով իշխանություն փոխելու հնարավորություն ստեղծել։ Նրանք նաև հայտարարեցին, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի կունենան երկրում, կստանան հաստատում ազգային քննարկման մակարդակով։ Բացի այդ, կառավարությունը խոստացել էր ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծում։ Այսօր մենք տեսնում ենք, որ կոռուպցիան մի ձևից վերածվել է մյուսի։ Այսինքն նախկին իշխանությունների օրոք այն ավելի պարզունակ մակարդակի վրա էր, հիմա կոռուպցիան վերափոխվել է ավելի «խորը ձևի»՝ պետական ​​բյուջեի մակարդակով, երբ, օրինակ, տարբեր աստիճանի պաշտոնյաներն օրինական հիմունքներով հսկայական պարգևավճարներ են ստանում։ Կամ ներդրվել է մեկ աղբյուրից պետական ​​գնումների և մրցույթների ընդհանուր պրակտիկան: Արդարության ընկալման մեջ էական փոփոխություններ չեն եղել, մեծահարուստների նոր շերտ է ձևավորվել, օլիգարխների նոր սերունդ է առաջացել։ Մինչդեռ բնակչության ճնշող մեծամասնությունն ապրում է աճող անհավասարության պայմաններում և ավելի աղքատ է։ Այս ամենը հանգեցրեց շատ արագ հիասթափության գործող իշխանություններին։ Այսինքն 2018 թվականի իշխանափոխությունը «հեղափոխական շոու» էր, այսպես ասած, «դեկորացիայի փոփոխության», երբ իշխանության են բերում  այն ուժերին, որոնք հետագայում պետք է սպասարկեին իրենց թիկունքում կանգնած հովանավորների շահերը։ «Թավշյա հեղափոխությունը» նաև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է համաշխարհային կենտրոնների մասնակցությամբ, որոնք շահագրգռված էին Արցախի հետ կապված իրավիճակի վերջնական լուծմամբ։

5 տարի առաջ արդեն ակնհայտ էր, որ աշխարհը  վերաֆորմատավորման գործընթացի մեջ է։ Դա վերաբերում էր նաև Անդրկովկասին։ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված պահելու ռեսուրսներ այլևս չկային։ Ուստի, նոր աշխարհակարգի նպատակներից էր Արցախի շուրջ նոր ստատուս քվոյի հաստատումը, ինչը և հետագայում տեղի ունեցավ։

Դավիթ Պետրոսյան.- Արդյունքները միանշանակ չեն: Մի կողմից գործող իշխանության թիմը երկու անգամ հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ընդ որում, այդ ընտրություններն իդեալական չէին, բայց և կեղծված չէին։

Դրական փոփոխություններից են, մասնավորապես, կոռուպցիայի և ստվերի մակարդակի նվազումը, հարկերի հավաքագրման զգալի աճը։ Լուրջ քննադատություն և մտահոգություն առաջացնող գործողությունների և որոշումների թվում են դատաիրավական բարեփոխումները, որոնց վերաբերյալ հասարակությունը երկիմաստ պատկերացումներ ունի, ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, կոռուպցիոն գործերի քննություններն անարդյունավետ են:  Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան, այդ թվում լրագրողական հետաքննություններ, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան պաշտոնյաներ, որոնց եկամուտների թափանցիկությունը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում։

Ժամանակ առ ժամանակ մունիցիպալ մակարդակով իշխանություններն օրինական, բայց ոչ միշտ մաքուր քայլեր են կատարում իրենց դիրքերն ամրապնդելու համար։

Միևնույն ժամանակ, խորհրդարանական ընդդիմությունն, անկեղծ ասած, թույլ է, քանի որ շատ անարդյունավետ կերպով է օգտագործում  առկա քաղաքական և իրավական գործիքներն իր քաղաքական նպատակներն առաջ տանելու և ընտրողների շահերը պաշտպանելու համար։

EADaily.- Որքանո՞վ են Հայաստանի քաղաքականության «հեղափոխական» փոփոխություններն ազդել Անդրկովկասի ընդհանուր իրավիճակի վրա։

Վիգեն Հակոբյան.- Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժն իր անփորձության, անկանխատեսելիության և արտաքին ու ներքին անորոշ քաղաքականության շնորհիվ, անշուշտ, նպաստեց մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածությանը։ Փաշինյանի իշխանության գալու շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսին մասնակցող երկրների նպատակն այն էր, որ նա պետք է փոխզիջման գնա ԼՂ հարցում և համաձայնի ստորագրել համանախագահների ներկայացրած փաստաթուղթը։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Փաշինյանը, ըստ էության, հրաժարվեց նախորդ բանակցային գործընթացից և հայտարարեց, որ այն սկսում է զրոյից։ Արդյունքում 2020 թվականին Բաքուն ագրեսիա սկսեց Արցախի դեմ, և այդ խնդիրը լուծվեց ուժով։ Այսպիսով, Փաշինյանի անհեռատես ու իմպուլսիվ քաղաքականությունն Անդրկովկասում հանգեցրել է մեծ փոփոխությունների թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային անվտանգության համակարգի առումով։ Եվ ես չեմ կարծում, որ Անդրկովկասում ուժերի ներկայիս հարաբերակցությունը սպասելի էր որոշ միջազգային խաղացողների կողմից։ Մասնավորապես, նկատի ունեմ Ռուսաստանին:

Դավիթ Պետրոսյան.- 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը և դրան հաջորդած Արցախից հայ բնակչության բռնի գաղթը վերջին տարիների իրավիճակի հիմնական ցուցիչն է:

Որպես պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն պատրաստ չէր ընդունելու այն ամենը, ինչ մշակվել էր իր քաղաքական նախորդների կողմից ԼՂ հիմնախնդրի լուծման 25-ամյա բանակցային գործընթացում։ Ավելին, նա հրաժարվել է նրանց օգնությունից ու խորհրդակցություններից, իսկ բանակցային գործընթացի շրջանակներում արմատական ​​պահանջներ է առաջադրել։ Վերջին հաշվով նա չընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխզիջումային առաջարկները։ Այդ ամենն, իհարկե, ազդեց 2020 թվականի աշնանն Արցախի դեմ ագրեսիա սկսելու և այնուհետև այն օկուպացնելու Ադրբեջանի որոշման վրա։ Արդյունքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի անհավասարակշռություն եղավ, որի հետևում Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդեցին իրենց դիրքերը և միևնույն ժամանակ թուլացրին Ռուսաստանի դիրքերը, որն այսօր այլևս գերիշխող դեր չունի մեր տարածաշրջանում։

EADaily.- Կարո՞ղ ենք լուրջ փոփոխություններ սպասել Հայաստանում հաշվի առնելով ներկա ներքաղաքական  և աշխարհաքաղաքական իրավիճակը:

Վիգեն Հակոբյան.- Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական գործոնն առանձնահատուկ դեր կունենա Հայաստանի ներքին քաղաքականության մեջ: Այսինքն կմեծանա համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների ազդեցությունը։ Եվ հենց այն պատճառով, որ իմ նշած աշխարհաքաղաքական կոնսենսուսը Հայաստանի ներկայիս իշխանության վերաբերյալ այլևս գոյություն չունի։ Եթե ​​հնարավոր լինի համադրել արտաքին խաղացողների շահերը նրանց հետ կապված Հայաստանի ընդդիմության հնարավորությունների ու ռեսուրսների հետ, ապա վերջինս որոշակի շանսեր կունենա երկրում քաղաքական իրավիճակը փոխելու։

Դավիթ Պետրոսյան.- Չեմ կարող միանշանակ կանխատեսում տալ: Իրավիճակը կարող է մնալ կա՛մ ստատիկ կայուն, կա՛մ էլ չի բացառվում ցնցումները։ Այդ թվում նրանք, որոնք կնախաձեռնվեն դրսից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»
Самое популярное