Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Հայտնել է նրա մամու;ի ծառայությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։

Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ Ներկայացվել են կենսաթոշակի և նպաստների անկանխիկ վճարման, ծնելիության աճի խթանման, բնակարանային ապահովման և մի շարք այլ ուղղություններով՝ ԱՍՀ նախարարության կողմից կատարված աշխատանքները։

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացում տեղ գտած փոփոխությունների հետ կապված կարևորվել է ծնելիության խրախուսմանն ուղղված միջոցառումների դերը։ Վարչապետին ներկայացվել է նաև 1-ին և 3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման առավել մեծ երաշխիքների սահմանման տեսլականը և ընդգծվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրի շրջանակում առավել հասցեական մոտեցումների սահմանման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։ 2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն: Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացված աշխատանքներին, մանրամասներ են ներկայացվել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացի, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերի, դրանց լավարկման հեռանկարների վերաբերյալ։ Նոր համակարգը հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ձեռք բերելու զբաղվածություն։ Պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք և բարելավել ընտանիքի կենսապայմանները։

Վարչապետը, խոսելով նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին, նշել է. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Այն, թե ինչի մեջ եմ տեսնում խնդիրը: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»:

Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում առանձնապես կարևորվել է Աշխատանքային օրենսգրքում իրականացված մեծածավալ փոփոխությունների, կամավորության ինստիտուտի կայացման, հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումների և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքների դերը։ Նշվել է, որ 2024 թ․ ոլորտում նախատեսվող ծրագրերը կբխեն Զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարությունից․ ըստ այդմ՝ աշխատանքներ կտարվեն գործազուրկների զբաղվածության ապահովման, արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման զբաղվածության ծրագրի իրականացման, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած և 2020 թ․ հետո զորացրված գործազուրկների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։

Վարչապետը հետաքրքրվել է բանկերում պարտավորությունները չկատարած անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին. «Անհուսալի վարկառուների հետ կապված ծրագրի ուղղությամբ ո՞ւր ենք հասել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մեր մոտեցումը հետևյալն է եղել, որպեսզի մոտիվացիա ստեղծենք՝ մարդը գնա ֆորմալ դաշտ, որովհետև ներկայիս կարգավորումներով, եթե ինքը գնում է ֆորմալ դաշտ, ապա իր աշխատավարձի 50 տոկոսը ԴԱՀԿ-ն պահում է։ Մենք ասում ենք, որ ինքն իր աշխատանքի միջոցով դա մարելու մոտիվացիա ունենա, հետևաբար իր եկամտահարկի 50 տոկոսի չափով կկարողանա մասնակցել այդ գործընթացին։ Բանկերի հետ էլ քննարկել ենք, իրենք էլ իրենց հերթին պատրաստ են նաև սառեցնել՝ վարկը դառնա պարտք»։

Վարչապետը հարցը կարևորել է նաև տնտեսական պոտենցիալի իրացման տեսակետից. «Որովհետև 100 հազարավոր մարդիկ մեր սոցիալ-տնտեսական կյանքից դուրս են դրված։ Այդ մարդիկ որևէ ձևով ապրում են, չէ՞, և ակնհայտորեն աշխատում են ու ստվերում են աշխատում: Միաժամանակ, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում օգտվել շատ մեխանիզմներից, որոնք մենք նախատեսում ենք։ Այսինքն` պետք է գնալ առաջ»։

Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ։ «Դրան դեռ կանդրադառնանք։ Ենթադրում ենք, որ սրան, իհարկե, նաև նպաստում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի տեղավորման պրոցեսը, ինչը նույնպես լավ ազդակ է։ Այսինքն` մարդիկ սկսել են աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով աշխատանքի խրախուսման մասին՝ վարչապետը նշել է. «Մենք անընդհատ աշխատելուն, զբաղվածությանը վերաբերվում ենք որպես մասնագիտական կարողություն և այլն, բայց աշխատելը որպես սովորություն մարդու մեջ սերմանելը շատ կարևոր է, որովհետև երբ մարդու ներքին կուլտուրայի և արժեքային համակարգի մեջ աշխատելն ինքնին տեղ ունի, մարդ չի կարող չաշխատել։ Այսինքն` ո՞նց է հնարավոր, որ մարդը չաշխատի։ Այսինքն` ի՞նչ, մարդն առավոտյան արթնանում է, ոչ մի բան չի անում, ցերեկը ոչ մի բան չի անում, երեկոյան ոչ մի բան չի անում, գիշերը քնո՞ւմ է։ Սա միայն կրթության խնդիր չէ, միայն աշխատավարձի խնդիր չէ, սա կուլտուրայի խնդիր է, որովհետև ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել։ Սա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և դրա համար ես այդ ծրագրերը կարևորում եմ։

Այդ պրոցեսի նպատակը միայն այն չէ, որ ինքն աշխատավարձ ստանա, մասնագիտական հմտություն ստանա, այդ պրոցեսի նպատակն է նաև աշխատանքը սովորություն դարձնելը՝ որպես կյանքի անբաժանելի մաս։ Այսինքն` շնչառության նման բան լինի, որ մարդ պետք է աշխատի, որովհետև դա է ինքնաիրացման ճանապարհը։ Այդ առումով, այո, այդ ծրագրերը կարևոր են։ Աշխատանքի հարցում մեր ֆոկուսը 3 խմբի վրա պետք է լինի։ Առաջինը՝ գյուղատնտեսությունում զբաղված մարդիկ, որոնք զբաղված են։ Մեր խնդիրն այն է, որ իրենց արտադրանքը նույնպես դառնա տնտեսական շրջանառության հաշվառելի և հարկային մաս։ Երկրորդը՝ անհուսալի վարկերի ուղղությունը և երրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ուղղությունը»։

Հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի ոլորտներում 2023 թ․ իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացվել են անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման, շահառուներին՝ ըստ կարիքի, հասցեական ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված փոփոխությունները։

Անդրադառնալով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման կարևորությանը՝ պատասխանատուները նշել են, որ 2023 թ․ փետրվարի 1-ից այն գործում է հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձանց համար, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կվերաբերի նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձանց։

Ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությանն ուղղված ընթացքը, ՀՀ կառավարության ծրագրից բխող միջոցառումների և բյուջեի կատարողականի, գնումների ընթացակարգերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի կատարողականի վերաբերյալ մի շարք մանրամասներ։

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը, նշել է. «Բարեբախտաբար, առաջին ալիքի խնդիրները բավարար չափով հասցեագրելու հնարավորություն ունեցանք: Այն ժամանակ թեման շատ հրատապ էր, և ամենօրյա ռեժիմով զբաղվում էինք: Հույս ունեմ բաց չենք թողել արդեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով առաջ գնալու հարցը: Այսինքն՝ չթողնենք, որ ճեղք առաջանա, որ կրկին հրատապության ռեժիմով հարցին վերադառնանք: Այսինքն՝ պլանային ռեժիմի մեջ դնենք և այդպես գնանք առաջ»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ բնակարանային ապահովության խնդրի լուծումը պետք է համադրեն սոցիալական ապահովության ուղեկցող միջոցների հետ: «Ժամանակի ընթացքում միմյանց լրացնելով՝ պետք է մեկը մարվի, մյուսը կայանա: Մենք արդեն քննարկել ենք, այժմ որոշում ենք ինչպես փոխել թիրախները, որ կարողանանք տևականության մեջ հարցը պահել: Պետք է ճիշտ թիրախավորենք, որ չառաջացնենք սոցիալական ճգնաժամ»,- ասել է փոխվարչապետը:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց կենսաթոշակի հաշվառման խնդրին: Այս համատեքստում, վարչապետը նշել է. «Հիմա մենք համակարգ ենք ներդնում, մանավանդ համընդհանուր հայտարարագրման դեպքում, որ մարդն ինքն իր եկամուտը հայտարարագրելով և եկամտային հարկ վճարելով կարող է այդ ստաժը ձեռք բերի, որն արդյունքում ազդեցություն կունենա իր կենսաթոշակի վրա: Սա էլ է շատ կարևոր հանգամանք։ Այսօր կենսաթոշակ ստացողը ստանում է նախկինում իր կուտակած եկամտային հարկի տեսքով, նախկինում կար կենսաթոշակային վճար, չէ՞, եթե չեմ սխալվում, այդ վճարումների միջոցով ձևավորված հարկից։ Իսկ նրանք, ովքեր այդ ստաժը չունեն, ստանում են նվազագույն կենսաթոշակ, որը պարզ է` ամենացանկալի տարբերակը չէ։ Գյուղացիներն այժմ էլ պիտի ասեն` հիմա էլ մեզանից եկամտային հարկ են ուզում։ Մենք ասում ենք՝ ձախ գրպանից գումարը դրեք աջ գրպան, որովհետև մեր ամենօրյա ծախսերի հետ մենք ունենք նաև ապագայի ծախսեր։

Էական չէ՝ ինչքան ենք վաստակում, եթե միայն ծախսում ենք այսօր և վաղը ծախսելու մասին չենք մտածում, վաղն այդ խնդիրն ահագնացած մեզնից յուրաքանչյուրի առաջ կանգնելու է: Սա վերաբերում է և՛ անհատին, և՛ պետությանը, և՛ բոլորին: Կարևոր է ռազմավարական հաղորդակցությունը, որ մարդը հասկանա՝ մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, իրենց բարձրացրած հարցը լուծելու համար ենք անում: Բայց իրենք պետք է այդ մեխանիզմները հասկանան, որպեսզի նեգատիվ ռեակցիաներ չառաջանան»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин Директор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличивается Состоялся телефонный разговор премьер-министра Пашиняна с госсекретарем США Энтони Блинкеном Армянские журналисты вновь примут участие в литовском футбольном турнире 13-летний саксофонист Микаел Арутюнян получил Гран-при нидерландского международного конкурса
Самое популярное