ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Քննարկվել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր: