Յուրաքանչյուր երրորդ մարդը քվեարկել է իմ և «Ծառուկյան» դաշինքի օգտին. Վարուժան Բաբաջանյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀարգելի գործընկերներ.
Շնորհակալ եմ իմ հայրենակիցներից՝ ինձ վստահության քվե տալու համար: Ռեյտինգային ընտրակարգով հաղթել եմ բազմաթիվ համայնքներում, ընդ որում՝ Նոյեմբերյան քաղաքում և այլ բնակավայրերում տպավորիչ արդյունքներ են արձանագրվել:
Անկեղծ ասած՝ այս պահին ինքս տեղեկություններ չունեմ՝ կհայտնվեմ ԱԺ-ում, թե չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ վստահության այդ բարձր քվեն փոշիացնելու իրավունք չունեմ, հետևաբար կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի՝ շարունակելու եմ բնակվել ու գործունեություն ծավալել մարզում: Այն քաղաքում, որտեղ բնակվում եմ, յուրաքանչյուր երրորդ մարդը քվեարկել է իմ և ՛՛Ծառուկյան՛՛ դաշինքի օգտին, բազմաթիվ քվեներ եմ ստացել մեծ ու փոքր համայնքներում, Բերդում, Դիլիջանում, Իջևանում և Նոյեմբերյանի տարածաշրջանում. դա նշանակում է, որ ես պարտավոր եմ շարունակել ապրել և աշխատել մարզում՝ արդարացնելու համար մարդկանց վստահությունը:
Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, ՛՛Ծառուկյան դաշինքին՛՛ և դաշինքի ղեկավարին, իմ բոլոր թիմակիցներին և աջակիցներին:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք: