Դասագրքի խմբագիրը կարող էր ոչ թե կինը, այլ մորաքրոջ աղջիկը լիներ, կամ՝ քեռուն տղան, որտե՞ղ է շահերի բախումը. Ժաննա Անդրեասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴասագրքի խմբագիրը կարող էր ոչ թե կինը, այլ մորաքրոջ աղջիկը լիներ, կամ՝ քեռուն տղան, որտե՞ղ է շահերի բախումը:
Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դասագրքերի կարգում կա հստակ կարգավորում շահերի բախման տեսանկյունից, օրինակ՝ դասագիրք փորձաքննողը չի կարող լինել որևէ ձևով փոխկապված անձ, ոչ ազգակցական կապերով դասագիրքը գրողի հետ, և բոլոր էդ դեպքերը պետք է բացառել:
Եվ նմանատիպ մյուս բոլոր պրոցեսներն էլ, որտեղ մեկը ներկայացնում է, մեկը որոշում կայացնելու կամ դրա վրա ազդելու հնարավորություն ունի, էդ շահերի բախումը պիտի բացառել:
Բայց ես ուզում եմ տեսնել ու չեմ տեսնում որևէ շահերի բախում, երբ որ մի խումբ մարդիկ, որոնք իրար հետ ունեն որոշակի կապեր իրար հետ աշխատանք են անում, որի արդյունքը ներկայացվում է:
Հիմա ասենք կարող էր կինը չլիներ, կարող է մորաքրոջ աղջիկը լիներ, կամ չգիտեմ քեռուն տղան լիներ, ինչ է դա փոխում, որտեղ եք դուք տեսնում շահերի բախում, որ էդ անձը և մյուս անձը չեն կարող իրար հետ միաժամանակ աշխատել»,- ասել է Անդրեասյանը: