Ուկրաինան, Մերձավոր Արևելքի ճգնաժամը կլինեն G7-ում Իտալիայի նախագահության ուշադրության կենտրոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և արհեստական ինտելեկտը լինելու են G7-ի Իտալիայի նախագահության ուշադրության կենտրոնում 2024 թվականին։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, փոխանցում է ANSA-ն։
«Արևմուտքը շարունակում է մեծ համերաշխություն ցուցաբերել Ուկրաինային, և G7-ը, որը հունվարի 1-ից կգլխավորի Իտալիան, բացի Մերձավոր Արևելքից և արհեստական ինտելեկտից, հիմնական ուշադրությունը կհատկացնի Ուկրաինական հարցին», - հայտարարել է Տայանին:
Նրա խոսքով՝ Ուկրաինային օգնությունն իր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում մնում է առաջնահերթություն։ «Իտալիան շարունակում է իր ներդրումն ունենալ՝ (տրամադրելով) համապարփակ օգնություն ուկրաինացիներին։ Մենք խաղաղություն ենք ցանկանում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Բայց անհրաժեշտ է հասնել այնպիսի նպատակների, որոնք իսկապես կարող են երաշխավորել բանակցությունների կայուն հիմքը»,- ասել է Թայանին։
Նա նաև ասել է, որ չափազանց շատ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմի ժամանակ և պնդել է, որ Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ»: