Հակաբիոտիկների անդառնալի հետևանքները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների վրա հիմնվելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկներով երկարատեւ բուժվող մարդիկ ավելի են հակված ավելորդ քաշ հավաքելու: Նրանք պնդում են, որ հակաբիոտիկները զգալիորեն փոխում են աղիքային բակտերաների կազմը եւ հավասարակշռությունը:
Հետազոտությունը հիմնված է եղել 48 հիվանդների հարցման վրա, որոնց երկար ժամանակ բուժել են հիդրօքսիքլորինով բակտերիալ վարակից, որը հայտնի է որպես Q տենդ: Բուժման 18 ամիսների ընթացքում հիվանդների ¼-ը 3-15 կգ քաշ է հավաքել:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գիրության հակումով մարդկանց անհրաժեշտ է հակաբիոտիկներով բուժման ընթացքում կալորիաների քիչ պարունակությամբ դիետա նշանակել:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: