Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական մահացու սխալը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ Հաշվի առնելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի ներկայիս հարաբերությունները, Երևանի քաղաքական վերակողմնորոշումը Մոսկվայից Բրյուսել և Վաշինգտոն նշանակում է Հայաստանում արևմտյան կամրջի ստեղծում, որի վրա հենվելով ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կփորձեն դուրս մղել Ռուսաստանին Անդրկովկասից։ Փաստացի, Երևանը գնում է այն ճանապարհը, որով Կիևն արդեն անցել է գրեթե մինչև վերջ։ Միայն թե Հայաստանում պայմաններն են շատ ավելի վատ, քան Ուկրաինայում։

Կիևը շրջապատված էր դաշնակիցներով, մինչև 2020 թվականի ամառ նույնիսկ Բելառուսն էր բավականին բարյացակամ  Ուկրաինայի նկատմամբ։ Հայաստանը սեղանին ունի անավարտ հակամարտություն Ադրբեջանի հետ, մեջքին շնչող Ադրբեջանի դաշնակից Թուրքիա, հյուսիսիում Վրաստան, որի հետ հակասություններն այնքան էլ սուր չեն, և հարաբերությունները կարելի է նույնիսկ նորմալ անվանել, բայց ոչ դաշնակցային, ընդ որում Թբիլիսին ավելի շատ մրցակից է Արևմուտքի ուշադրության համար պայքարում, և հարավում Իրան, որը մինչ այժմ աջակցում էր Հայաստանին որպես հակակշիռ Անդրկովկասում Թեհրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի ազդեցությանը։ Բայց Իրանը բոլորովին էլ հիացած չի լինի, եթե  թշնամական եվրաամերիկյան ուժերն Անդրկովկասում ցատկահարթակ ձեռք բերելու փաստից։ Ըստ այդմ, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի դեպի վատը։

Ինքը՝ Երևանը, հրաժարվում է իր միակ հետևողական դաշնակցից՝ Ռուսաստանից։ Ընդգծենք, որ հայերն իրավունք ունեն փոխել դաշնակիցներին այնպես, ինչպես ցանկանում են։ Խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ դաշնակցին փոխելով նրանք չեն հասնում իրենց նպատակին։ Փաշինյանի հիմնական թեզը, որով նա հիմնավորում է Հայաստանի ուղղվելը դեպի Արևմուտք այն է, որ «Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կատարել իրենց պարտավորությունները և չեն պաշտպանել Հայաստանը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»։ Եվ պետք է ասել, որ հայ ժողովրդի մի զգալի հատված այդ հարցում համակարծիք է Փաշինյանի հետ։

Նախկինում հաստատված «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը հիմնականում հարմար էր Երևանին։ Հայերը երեսուն տարի վերահսկում էին Ղարաբաղը և հավատում էին, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին փորձել վերադարձնել այն զինված միջոցներով։ Այսինքն բոլոր խաղադրույքները Ռուսաստանի վրա էին որպես դաշնակցի, որը ֆորսմաժորային իրավիճակի դեպքում իր վրա կվերցներ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական կարգավորման խնդիրը։

Մինչդեռ այն դիրքորոշումը, որը բազմիցս հրապարակավ հայտարարել է Ռուսաստանը, սկզբունքորեն տարբերվում էր դրանից։ Մոսկվան միշտ էլ ընդգծել է, որ մտադիր է բարեկամական հարաբերություններ պահպանել ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ, և որ իր խնդիրը տեսնում է ոչ թե ինչ-որ մեկին հաղթելու, այլ կայուն, հետևաբար փոխադարձ ընդունելի, փոխզիջումային խաղաղության հասնելու մեջ։ Երեսուն տարի հայկական սխեման աշխատեց։ Բայց եկավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սուր առճակատման պահը, երբ Մոսկվայի բոլոր ուժերը կապված էին Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վատթարացան Փաշինյանի իշխանության գալու պատճառով, ով ի սկզբանե հայտարարեց իր արևմտամետ դիրքորոշման մասին: Այս պայմաններում Մոսկվան ի վիճակի չէր բավականաչափ ուժեղ քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա կանխելու ռազմական առճակատման վերսկսումը, քանի որ անհրաժեշտ էր լավ աշխատանքային հարաբերություններ պահպանել Անկարայի հետ, որպեսզի պահպանվեր ռուսական բանակի մատակարարումները Մերձավոր Արևելքում և թուրքական նեղուցներով ռուսական ռազմանավերի ազատ անցումը։ Այս պայմաններում Ռուսաստանը ֆիզիկապես չէր կարող իրեն թույլ տալ պատերազմել Անդրկովկասում։ Եվ ռուսական վահանի ժամանակավոր բացակայությունը բացահայտեց Հայաստանի թուլությունը և ոչ այնքան ռազմական, որքան բարոյական ու քաղաքական։ Ուժերի հավասարակշռությունը հաշվի առնելով կարելի է ասել, որ Երևանը կարող էր Բաքվի հետ հյուծիչ պատերազմ վարել Ղարաբաղում: Բայց Հայաստանն անգամ չճանաչեց ԼՂՀ-ն։ Ավելին, պարզվեց, որ ի տարբերություն 1990-ականների սկզբի, ոչ ղարաբաղցի հայերն առանձնապես ցանկություն չունեն կռվել Ղարաբաղի համար։ Նրանք չափազանց վստահ էին, որ ստիպված չեն լինի կռվել հաշվի առնելով ռուսական թիկունքը և պատրաստ չէին ճակատագրի նման կտրուկ դրամատիկ շրջադարձի։

Ադրբեջանական բանակի ռազմական գործողությունների արդյունքը եղավ Ղարաբաղի վերահսկողությունը և հայ բնակչության փախուստն այդ տարածքից։ Ընդ որում, Ռուսաստանի դիրքորոշումը չփոխվեց։ Մոսկվան, ինչպես նախկինում, առաջարկում է արձանագրել կատարված փաստը: Հայաստանն արդեն ճանաչել է Ադրբեջանն Ադրբեջանական ԽՍՀՄ սահմաններում։ Նախիջևան տանող միջանցքի հարցը հանված է, քանի որ Բաքուն վերադարձրել է Ղարաբաղը։ Մնում է միայն կարգավորել սահմանային փոքր տարաձայնությունները, և համաձայնագիրը կարող է ստորագրվել։ Բաքուն պատրաստ է այն ստորագրել նույնիսկ հիմա։ Այո, ադրբեջանցիները չեն շտապում, ողջամտորեն հավատալով, որ այժմ իրավիճակն իրենց օգտին է աշխատում, և հայերը պետք է շտապեն։ Բայց նրանց կողմից ուղղակի դիվերսիաներ չկան։ Նրանք ներկայումս օգտվում են երևանյան ներկա իրողություններում վերջնական խաղաղության պատրաստակամության բացակայությունից։

Եվ լրիվ անհասկանալի է, թե Հայաստանը ինչի՞ վրա է հույսը դնում հերթական անգամ կամավոր հայտնվելով չստորագրված խաղաղության պայմանագրի ծուղակը և միաժամանակ ակտիվորեն զինվելով Արևմուտքից զենք գնելու միջոցով։

Ֆրանսիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ցանկացած այլ անդամ, հաճույքով Երևանին կվաճառի այնքան զենք, որքան վերջինս կարող է իրեն թույլ տալ գնել։ Անգամ ավիակիր կվաճառեն, թեև Հայաստանը ելք չունի դեպի ծով։ Բայց հարևանները ողջամտորեն կհարցնեն, թե ո՞ւմ դեմ է զինվում երկիրը, որը հենց նոր ռազմական պարտություն է կրել և դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագել։

Երևի թե հայերն ակնկալում են, որ Ռուսաստանի փոխարեն, որը չցանկացավ կռվել Ադրբեջանի դեմ, կպատերազմի ՆԱՏՕ-ն կամ գոնե զենք վաճառողը` Ֆրանսիան։ Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ նպաստավոր չէ նման փորձարկումների համար։ Արևմուտքը հաճույքով Ռուսաստանի սահմանների մոտ հերթական ռազմական հակամարտությունը կսկսի հուսալով շեղել Մոսկվային ավելի կարևոր հարցերից, բայց ինքը չի կռվի, ոչ ՆԱՏՕ-ն, և ոչ էլ Ֆրանսիան։ Բացի դա շատ զենք էլ չի ուղարկի, քանի որ չունի, ամբողջը սպառվել է Ուկրաինայում, և դեռ պետք է զինել Իսրայելին և Թայվանին:

Ադրբեջանը, սկզբունքորեն, պատրաստ է հերթական կանխարգելիչ հարվածի։ Ռուսաստանը դեռ երկար ժամանակ զբաղված է լինելու Արևմուտքում, որպեսզի կարողանա սեփական միջոցներով մարել ռազմական հակամարտությունն Անդրկովկասում։ Բացի դա, ինչպես արդեն ասվել է, Մոսկվան չի կռվի։ Թուրքիան ոչինչ չունի Հայաստանի հերթական ռազմական պարտության և նվաստացման դեմ, մինչդեռ Անկարան ինքը պաշտոնապես չեզոք կմնա։ Թուրքերը ողջամտորեն կարծում են, որ բոլոր անհաջողություններից հետո Փաշինյանը գնալու տեղ չի ունենա և Հայաստանը կդարձնի դե ֆակտո թուրքական վասալ։ Ուստի դժվար թե Բաքվին շատ զսպեն։ Վրացիները զբաղված են սեփական խնդիրներով և չեն ծրագրում վիճել Ադրբեջանի հետ Հայաստանի պատճառով: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում  հերթական հակառուսական ցուցադրության համար զենք գնելով Փաշինյանի ռեժիմը լուրջ ռիսկի է դիմում։ Նա վտանգում է ոչ թե իրեն, այլ երկրի շահերը։ Համենայն դեպս նա կարծում է, որ ինքն իրեն ռիսկի չի ենթարկում: Զելենսկին նույնպես այդպես է մտածում, և հիմա նաև մտածում է, թե որ երկրում կարող է հուսալի ապաստան գտնել այն ժամանակ, երբ Ուկրաինան փլուզվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»
Самое популярное