ՌԴ նախագահը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորել է Խաչատուրյանին եւ Փաշինյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլ ծառայությունը։։
Շնորհավորելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ Պուտինը «վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերը լիովին բավարարում են բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը»։