Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարարի գլխավորությամբ. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել է ուկրաինական գնդակոծության ենթարկված Բելգորոդ:
Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ խումբը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար», - ասել Է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ ՌԴ Նախագահին զեկուցվել է Բելգորոդին հարվածելու մասին: