Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրն Ինտերի հետ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Մխիթարյանն «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր 2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։